Եկեղեցական կյանք 29.11.2019

Հայաստանի տարբեր թեմերում ծառայող 20 քահանաներ երեցկանանց ու զավակների հետ նոյեմբերի 29-ին հյուրընկալվել էին Գարեգին Բ Ամենայն hայոց hայրապետին: Նոյեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված բանաստեղծ, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին: Ջրառատի միակ եկեղեցին՝ 7-րդ դարի Սուրբ Մինասը, վերաօծվեց: Օծումը կատարեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Հերթական հնատիպ եզակի հատորը հանգրվանեց Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնում: Նոր ձեռքբերումը Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աշխատության 24 լեզվյա ժողովածուն է՝ տպագրված Մխիթարյան միաբանությունում, 1837 թվականին: Մատենադարանի հոգևոր գրականությունը համալրվեց երկու նվիրատվությամբ. Բեյրութահայ Թալին Մարիքեանը նվիրաբերեց Նարեկացու «Մատյան Ողբերգության» 1807թ. վենետիկյան մի հրատարակություն: ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, լոնդոնաբնակ Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանի նվիրատվության շնորհիվ 17-18-րդ դարերի եթովպերեն, արաբերեն և օսմաներեն գրականությունը արդեն Մատենադարանի սեփականությունն է: Հայաստանի ազգային գրադարանում կայացավ հայերեն առաջին պարբերականի` «Ազդարարը»-ի տպագրության 225-ամյակին նվիրված գիտաժողով: Նոյեմբերի 27-ին «Պառլամենտ» ամսագրի հոբելյանական մրցանակաբաշխությունն էր: Պատվոգրեր ստացան նաև մեր եկեղեցու հինգ սպասավորներ:

2019-11-29 21:35:00
Մեկնաբանություններ