kvlwzXXGsz8

Դեկտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին: Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմայով: 
Նոյեմբերի 30-ին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով Մայր Աթոռի գանձատնից դուրս բերվեց Ս. Գեղարդը: 
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Շենգավիթ համայնքի Սրբոց Առաքելոց նորակառուց եկեղեցու խորանը: 
Տոնական պատարագին Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցի բերվեց Մայր Աթոռի գանձատանը պահվող խաչը, որն ամփոփում է Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: 
ՀԵՀԵՄ-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև սկսված համագործակցության արդյունքում նոր նախաձեռնություններ են իրականացվում. ԲՈՒՀ-ի ուսանողներն այցելել են Խոր Վիրապի վանք: 
Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը, խմբավար Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 4-ին կմեկնի Եվրոպա. համերգային շրջագայությունը նվիրված է Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին:
 
 
2019-12-02 19:35:00
Մեկնաբանություններ