Եկեղեցական կյանք 23.12.2019

Դեկտեմբերի 21-ին Գարեգին Բ Ամենայն hայոց kաթողիկոսը հյուրընկալեց Հրազդանից և Ծաղկաձորից եկած բազմազավակ ընտանիքների: Նույն օրը Վեհափառ հայրապետը հյուրընկալեց նաև Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Նավասարդ» երիտասարդաց միության անդամներին և Արցախի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին: Մայր Տաճարի բակում՝ մուտքից մոտ 10 մետր հեռավորության վրա, վերանորոգման աշխատանքների ընթացքում շինարարները տապանաքար են գտել: Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օծման և գահակալության 20-ամյակի կապակցությամբ Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Նորին Սրբության` «Էջմիածին» ամսագրում տպված պաշտոնական խոսքերի հատընտիրը: Կայացավ Հայաստանի աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը, ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմ՝ հաջորդ չորս տարիների համար: Դկտեմբերի 21-ին մեր եկեղեցին տոնախմբեց Սուրբ Աբգար թագավորի հիշատակության օրը: Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի առաջին դասարանցիները «Մուղդուսյան» արվեստի կենտրոնում մասնակցեցին տարեմուտի «Ավանդախաղին»:

2019-12-23T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ