Եկեղեցական կյանք 27.12.2019

Դեկտեմբերի 25-ին Գարեգին Բ հայրապետը Մայր Աթոռում ընդունեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և մարզային, համայնքային, թեմական ներկայացուցիչների պատվիրակությանը: Միքայել սրբազանին հանձնվեց արքության պատվի հայրապետական կոնդակը: Ամանորի շեմին Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում «Նոր Կամերատա» անսամբլի կատարմամբ տոնական համերգ էր։ Դեկտեմբերի 25-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Էջմիածնի հայորդյաց տուն էին այցելել հատուկ կարիքով երեխաները։ Բեյրութի Մխիթարյան դպրեվանքի եկեղեցու սարկավագ Հարություն Հարբոյանը Սուրբ Նիկողայոսի օրինակով հանդերձավորվելով՝ Երևանում ու սահմանամերձ գյուղերում ներկայանում է որպես բարի Ձմեռ պապ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցները ուսումնասիրել են անհատների սեփականություն հանդիսացող արժեքավոր ձեռագրեր և Սուրբ Գրքեր։ Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Արտակ սարկավագ Ղևոնդյանի «Մի բուռ լռություն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Կանադայի հայոց թեմում նշվել է Ս․ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու օծման և անվանակոչության 49-րդ տարեդարձը:

2019-12-27T21:35:00+04:00
Մեկնաբանություններ