Եկեղեցական կյանք 30.12.2019

Դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանին հանձնվեց արքության պատվի հայրապետական կոնդակը: Դեկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները հանդիպեցին Ամենայն հայոց հայրապետի հետ: Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման գրասենյակում մտերմիկ միջավայրում հավաքվել են կառույցի ակտիվ մասնակիցներ: Էջմիածնի հայորդյաց տան սաները ամանորյա տրամադրությամբ և նվերներով այցելել էին Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Վանաձորի «Գրիգոր Նարեկացի» հայորդյաց տանը 400-ից ավելի սաներն ու նրանց ծնողները հավաքվել էին շնորհավորելու միմյանց Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական գործունեությունը՝ անցնող տարում: Մայրավանքի վերանորգման ընթացքը 2019-ին: Ընտանիքի տարի հռչակված 2019-ի միջոցառումները:

2019-12-30T19:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ