Եկեղեցական կյանք 13.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ հարգանքի տուրք մատուցեցին 30 տարի առաջ իրականացված Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մայր Աթոռի թանգարանների գեղանկարչական հավաքածուն հարստացավ Դավիթ Դանիելյանի բնանկարով։ Մայր տաճարի վերականգնման նախագծի գլխավոր ճարտրապետ Ամիրան Բադիշյանը նոր մանրամասներ է պատմում Ս․ Էջմիածնում հայտնաբերված տապանաքարի մասին: Սունդուկյանի անվան մայր թատրոնի բեմում Հայորդյաց տների Ս. Ծննդյան հանդիսությունն էր: Միջազգային լուրեր- Միացյալ Նահանգների կաթոլիկ եպիսկոպոսները հավանություն են տվել հիվանդանոցային ինքնասպանություններին վերաբերող Կոնգրեսի բանաձևին: Հյուսիսային Իռլանդիայում գործող քրիստոնեական կազմակերպություններից մեկն առաջարկել է վերանայել ազարտային խաղերի մասին օրենքները: Պապական հանձնաժողովը հերքել է զանգվածային որոշ լրատվամիջոցներում տարածված միասեռական կապերին վերաբերող փաստարկները, որոնք իբր վերցված են Սուրբ գրքից: Ֆրանսիայում հայտնաբերված 13-րդ դարի «Քրիստոսի անարգանքը» սրբանկարը հայտարարվել է ազգային արժեք:

2020-01-13T21:35:00+04:00
Մեկնաբանություններ