Alt

Նորքի հայորդյաց տան հարվածային գործիքների դասարան

Մեկ, երկու, երեք, չորս...  դհոլ, թմբուկ, ծնծղա, զարբ:  Եթե հաշվելով սովորես, ապա շատ կարճ ժամանակում կկարողանաս հարվածային բոլոր գործիքները շատ լավ նվագել: Պարզապես մինչև չորսը հաշվելու տասնյակ տարբերակներ կան, հետո պետք է միշտ ժամանակին դասի գաս, ֆիզիկական վարժություններ անես, ընկերներիդ ու վարպետներիդ ուշադիր լսես, հա, մեկ էլ սկզբում կոշտուկներ կարող են լինել ձեռքերիդ մեջ ու ականջներդ կարող են ցավալ անսովորությունից: Ու վերջ, էլ ոչ մի դժվարություն: Իսկ առավելություններն ու հաճույքները թվարկել հնարավոր չէ: Լսել ու տեսնել է պետք:

Շարք: Ներուժ
2015-02-17 11:31:04
Մեկնաբանություններ