Հայաստանի պատմության խորհրդային շրջանը եղել է տնտեսության ու մշակույթի վերելքի, արդյունաբերական նվաճումների շրջան, մյուս կողմից անժխտելի է, որ այդ ամենն ուղեկցվել է ամենաբիրտ ճնշումներով, մտավորականության աքսորով ու ոչնչացմամբ, ազգային արժեքների ոտնահարմամբ: Եվ առաջին, և երկրորդ պնդումների համար հիմք են հանդիսացել պատմության դասագրքերը, գիտական ուսումնասիրությունները: Ինչպե՞ս է ուսումնասիրվել և այսօր ի՞նչ սկզբունքերով պետք է ուսումնասիրվի ու ներկայացվի Հայաստանի երկրորդ հանրապետության պատմությունը, ինչպե՞ս պիտի արժևորվի հայոց պատմության 70-ամյա այդ շրջանը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արա Սանջյանի հետ:
Շարք: Թեմա
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ և վարող Հայկ Համբարձումյան
,
Օպերատոր Մեսրոպ Ավետիսյան,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Ռեժիսոր Վահե Սուքիասյան2015-07-24T14:56:54+04:00
Telecast type: Հաղորդաշար