Alt

Հայերը Բուլղարիայում, մաս 1-ին

Ֆիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ:
Հայերը Բուլղարիայում» ֆիլմը նվիրված է Բուլղարիայի հայոց թեմի հռչակման 145-ամյակին: Նկարահանումերն իրականացվել են Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի նախաձեռնությամբ:

2013-09-23 15:28:56
Մեկնաբանություններ