Կարեն Բալայան

2004-2006 թթ. ընթացքում հայկական Կիլիկիան» պտտվել է Եվրոպայի շուրջ, կտրել շուրջ 15000 ծովային մղոն: Այդ նավարկությունից հետո Կիլիկիան» մոտ հինգ տարի ջուր չի տեսել», միայն նախորդ տարվանից կրկին Սևանա լճում է:
Կիլիկիայի» նավապետ, Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը Աստված իմ մեջ» հաղորդաշարի հերթական հերոսն է: Նավաստուն հատուկ քչախոսությամբ Կարեն Բալայանը է պատմում է իր անցած հոգևոր ճանապարհը, հիշում կանգառների մասին: Նավաստու ամենակարևոր հատկանիշը համբերությունն է, որովհետև օրերով, ամիսներով կարող ես նավարկել առանց ափ տեսնելու, բայց հույս կա, պետք է համբերես: Միայն Աստծուն ապավինելով կարող ես ներդաշնակ, առանց փոթորկի հաղթահարել վախն ու հուսահատությունը»,- ասում է նա:

Մեկնաբանություններ