P3t6LhFuyws

Գյումրիի «Ֆանտաններ» կոչվող տնակային թաղամասում բարեգործական համերգ է ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը՝ ի աջակցություն Գյումրիի անօթևանների: 
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի հյուր Սայմոն Ուիլքինսոնը ԹՈՒՄՈ կենտրոնում ներկայացրել է իր «Խորանարդ» վիրտուալ ֆիլմն ու հանդես եկել վիրտուալ իրականության մասին մեդիա զրույցով:
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է պատերազմի և խաղաղության «Դիալոգոս» չփառատոնը:
Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության լավագույնների անունները:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում անցկացվել է «Գրքարվեստ» միջազգային մրցույթի պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Լույս է տեսել Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» գրքի հայերեն թարգմանությունը:
Մշակութային խճանկար:
Շաբաթվա հոբելյանները: 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հաղորդավար Լիլիթ Գրիգորյան
2016-02-29T22:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ