Պապական աթոռի և Ս. Էջմիածնի մամուլի գրասենյակի ղեկավարները մամուլի ասուլիս են տվել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի առաջին օրվա ավարտին տեղի ունեցավ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդիի և Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի համատեղ ասուլիսը: Երկու բանախոսներն էլ նշեցին, որ այցի ժամանակացույցը թեև ծանրաբեռնված է, բայց նախատեսված միջոցառումներն ընթանում են լավ կազմակերպված և ջերմ մթնոլորտում:

Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Աստղիկ Հակոբյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2016-06-25
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ