Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Հունիսի 25-ի վաղ առավոտյան, ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի Հուշամատյանում. « Ես այստեղ եմ՝ սրտի մեծ ցավով հիշելով այս ոճրագործությունը, որովհետև աշխարհի ազգերն ու ժողովուրդները միշտ չեն տարբերել չարը բարուց, լավը՝ վատից: Աստված թող հայերին խաղաղություն պարգևի և պահպանի սիրեցյալ հայ ժողովրդի հիշատակը, այդ հիշատակը երբեք չի մոռացվի՝ ի նշան ապագայի և խաղաղության»:

2016-06-25
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ