Սայաթ-Նովա

Երգ, խորհրդանիշ, առասպել:
Սայաթ-Նովան ընդհանուր համոզմամբ արևելյան աշուղական պոեզիան բարձրացրեց բանաստեղծության աստիճանի, գտավ հավերժական թեմաներն իր ժամանակի մեջ մշակված գեղարվեստական արտահայտչամիջոցներով նորովի ու կատարայալ ներկայացնելու բանալին, գտավ աշուղական մեղեդիների ու բանաստեղծական խոսքի ներդաշնակ համադրության գաղտնիքը:
Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ վիթխարի սիրահար» Սայաթ-Նովան իր խորհրդավոր ու առեղծվածներով լի կենսագրությամբ, ստեղծագործությունների տարբեր ընկալումներով ու մեկնաբանութ¬յուններով հայ մշակութային իրականության մեջ շարունակեց ու շարունակում է ապրել ինքնուրույն կյանքով որպես երգ, որպես խորհրդանիշ ու առասպել: Նրա մասին նկարահանվեցին ֆիլմեր, գրվեցին ու գրվում են բազում ուսումնասիրություններ, սակայն անսպառ են նրա ստեղծագործության գաղտնիքներն ու անանցանելի է նրա խաղերի հմայքը:
Սայաթ-Նովա. երգ, խորհրդանիշ, առասպել» ֆիլմը պատմում է բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության մասին:
2015-11-11 22:20:00
Մեկնաբանություններ