Հատուկ թողարկում. Գերագույն հոգևոր խորհրդի նիստն Արցախում

Սեպտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հրավերով, ժամանեց ԼՂՀ մայրաքաղաք: Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի նիստն այս անգամ գումարվում էր Արցախում և պատվիրակության անդամներին եռօրյա աշխատանքից զատ սպասվում էին այցելություններ տարբեր սրբավայրեր, հանդիպումներ ՊԲ հրամանատարական կազմի և զինվորների հետ: 
«Բացի ժողովի գործնական աշխատանքներից, Արցախ այցելությունը մեզ համար ուխտի խորհուրդ ունի, որովհետև Արցախի հողը շաղախված է ոչ միայն արդար քրտինքով մեր հայրերի, այլև մեր զավակների թանկ ու նվիրական արյամբ, որոնք կերտել և իրենց կյանքով պաշտպանել են Արցախի անկախությունը»,-ասաց Գարեգին Բ հայրապետը: 
Վեհափառ հայրապետը ծանուցեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը դարձյալ 500 000 ԱՄՆ դոլար է տրամադրում ԼՂՀ-ին՝ երկրի առաջնային կարիքները հոգալու համար: 
 
2016-09-13T10:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ