Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը. քննարկում երիտասարդների համար

Տարածված կարծիք է, թե Գարեգին Նժդեհի ցեղակրոնության գաղափարախոսության հիմքում ընկած է հայ հին հեթանոսական ոգին: Նժդեհի գաղափարախոսության հիմքում հեթանոսությունն է, թե՞ քրիստոնեությունը: «Գարեգին Նժդեհի քրիստոնեությունը» թեմայով քննարկում էր կազմակերպել «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը Արարատյան հայրապետական թեմի Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամների համար: Բանախոսը պատմաբան Գագիկ Միքայելյանն էր:

2018-05-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ