Լուսավորչի մասունքը կբերվի Երևանի Ս. Գր. Լուսավորիչ եկեղեցի

Հունիսի 16-ին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է: Այս առիթով Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, հավատացյալների երկրպագության և օրհնության համար եկեղեցի կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ավանդատուն-թանգարանում պահվող սրբի մասունքները:
Սիրով հրավիրում ենք բարեպաշտ ժողովրդին մասնակցելու պատարագին: Արարողության սկիզբը 10:30-ին է:
 
Telecast type: Անոնս