Հայոց հայրապետը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը 2018 թվականը հռչակել է երիտասարդության տարի: Տարվա առաջին կեսը լի էր բազմաթիվ ծրագրերով: Դրանցից գլխավորը «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ էջմիածին» երիտասարդական հավաքն էր: Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից 400 երիտասարդ էր հայրենիքում: Նրանք եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սարդարապատում, Օշականում, Ծաղկաձորում, Ծիծեռակաբերդի հուշահամալիրում: Մասնակցեցին Ծաղկաձորում անցկացվող համաժողովին, հանդիպեցին մեր երկրի պետական ու հոգևոր առաջնորդներին:  
 
Telecast type: Անոնս