uqrUCxNTCkA

Նոյեմբերի 4-ին նշվեց հայ եկեղեցու գահակալի` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը: Հայոց բոլոր եկեղեցիներում կատարվեց հայրապետական մաղթանք:
Նոյեմբերի 5-ին Հայոց հայրապետին շնորհավորավելու էին եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների աշխատակիցները: 
Ուրուգվայից ժամանած մի խումբ ուխտավորներ Հայաստանում և Արցախում շրջելուց հետո, հրաժեշտից առաջ այցելել էին Մայր Աթոռ`Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունն ստանալու: 
Աշխարհահռչակ երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանի նվիրատվությամբ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում երգեհոն է տեղադրվել: Նոյեմբերի 4-ին այն հանդիսատեսի առջև գործարկվեց: Համերգի պատվավոր հյուրն էր Հասմիկ Պապյանը: 
Կալակաթայի հայոց մարդասիրական ճեմարանի սեփականություն հանդիսացող հերթական կալվածքն է հետ վերցվել հնդկական մի ընկերությունից:  
«Վերածնունդ» մշակութային հիմնադրամը նախաձեռնել է Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության քանդակի մրցույթը: