Մշակութային ազդագիր 04.03.2018

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Դոնալդ Բիսեթի հեքիաթների մոտիվներով «Շրջված երազ» նոր ներկայացումը:
«Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությունն օրերս բաց դասախոսություն էր կազմակերպել՝ «Երևանի ուրարտական հուշարձանները» խորագրով:
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվեց «Կասկադի պատմությունը» խորագրով վավերագիր ցուցահանդես: 
Փետրվարի 26-ից մինչև մարտի 2-ը Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվեցին ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանի ստեղծագործությունները: 
«Վարագույրը բարձրանում է» ֆիլմով մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնը:
Հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը «Հանդիպում գերբնականի հետ» թեմայով դասախոսություն անցկացրեց ուսանողների, հեքիաթագետների, դասախոսների, «Հարրի Փոթեր» վիպաշարի գիտականությամբ հետաքրքրվող անձանց համար:
 
2019-03-04T20:00:00+04:00
Telecast type: Հաղորդաշար