Եկեղեցական կյանք 11.03.2019

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մարտի 10-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և hայ առաքելական եկեղեցու թեմերի բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում հոգեհանգստյան կարգ կատարվեց Պոլսի հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի հոգու խաղաղության համար: Մայր Աթոռում արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պետական այրեր, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ:
Մեծ պահքի երկրորդ կիրակին անվանվում է Արտաքսման և խորհրդանշում պատվիրազանցության պատճառով Ադամի ու Եվայի արտաքսումը դրախտից: Մեծ պահքի շրջանում պատարագը մատուցվում է փակ վարագույրով: 
Անցյալ շաբաթ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ հայոց արևելյան թեմի առաջնորդ Դանիել վարդապետ Ֆընտըգյանին: Դանիել վարդապետը նաև ՀՕՖ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, նա ծանոթացավ ՀՕՖ-ի հայաստանյան գարսենյակի աշխատակիցների հետ, ինչպես նաև գրասենյակի կողմից իրականացված մի քանի ծրագրերին:
Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին: