Եկեղեցական կյանք 01.04.2019

Մեծ պահքի կիրակիներից Դատավորի կիրակիի խորհուրդը աղոթքի կարևորությանն է վերաբերում:  
Կիրակնօրյա պատարագի ավարտին Վեհափառ հայրապետի տնօրինությամբ հոգեհանգստյան կարգ կատարվեց ազգային բարերար, ՀԲԸՄ երկարամյա նախագահ լուսահոգի Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան 40-րդ օրվա առիթով: 
Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի հանգանակած գումարով գնված 10 բնակարաններից մեկը բաժին հասավ տասնյակ տարիներ տնակում ապրած գյումրեցի Հովհաննիսյանների ընտանիքին:
Մայր Աթոռի հրատարակչությունը լույս է ընծայել Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի «Պատմություն սուրբ գրոց հայկական թարգմանության» աշխատությունը:
Միջազգային լուրեր-Մարտի 27-ին Կանադահայոց թեմի «Արարատ» ամառային երիտասարդական ճամբարի գործադիր տնօրեն Անի Ալթունյանն արժանացել է կամավորների համար թագուհու գերագույն շքնանշանին:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սուրբ Սոֆյայի տաճարում ճարտարապետական փոփոխություններ են լինելու, որպեսզի տաճարի տարածքը հոգևոր մթնոլորտ և պաշտամունքային նշանակություն ձեռք բերի:  
Մեծ Բրիտանիայում մուսուլմանները պաշտպանություն են պահանջել իշխանություններից: 
 
2019-04-01T21:30:00+04:00
Telecast type: Հաղորդաշար