Եկեղեցական կյանք 08.04.2019

Ապրիլի 6-֊ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Արցախ՝ հանդիսապետելու Ստեփանակերտի նորակառույց Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը։ 
Ապրիլի 8-ին Գևորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռի աշխատակցուհիներին շնորհավորեց Ավետման տոնի կապակցությամբ: 
Լրացավ Մեծ պահքի վեցերորդ կիրակին, որ կոչվում է Գալստյան: Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով նույն օրը՝ ապրիլի 7-ին նշվեց Ս. Աստվածածնի Ավետման տոնը:  
Հայ առաքելական եկեղեցու թեմերի օժանդակությամբ աղետի գոտում դեռևս տնակներում ապրող 10 ընտանիք նոր բնակարան ստացան: Նրանցից մեկը սպիտակցի Դավթյանների ընտանիքն է:
Ապրիլի 7-ին «Գիտարշավ» ակումբի նախաձեռնությամբ զրույց էր կազմակերպվել հայոց 7 նշանավոր թագուհիների և նրանց թողած պատմա-ճարտարապետական ժառանգության՝ վանքերի ու եկեղեցիների մասին:
Վրացական Օզուրգեթիում հանդիսավոր բացվեց վիրահայոց թեմի հոգևոր, մշակութային և երիտասարդական կենտրոնը՝ Կոմիտաս վարդապետի անվամբ: 
Իրաքի Քուրդիստան ինքնավար նահանգի մայրաքաղաք Էրբիլում օծվել է հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցին:
Դաղստանում ձեռագրերի թվայնացման ժամանակ 6-րդ դարի վրացերեն Ավետարան է հայտնաբերվել, որը գտնվել է 11-րդ դարում սուֆիական ուսմունքի մասին պատմող արաբերեն տեքստի տակ: 
 
2019-04-08T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար