Եկեղեցական կյանք 12.04.2019

Մխոյանները մեկն են այն տասն ընտանիքներից, որոնց այս տարի Հայ Առաքելական եկեղեցին բնակարանով ապահովեց: Ցավոք երկրաշարժից 30 տարի անց էլ, Սպիտակում դեռ շատ են տնակներում ապրող ընտանիքները: 
Ֆրանսիացի անվանի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյերի ստեղծագործությունն այսուհետ կհամալրի Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը սեմինար-դասախոսությունների շարք է սկսել Էջմիածնի և Աշտարակի տարածաշրջանների հայ եկեղեցու պատմության ուսուցիչների համար: 
Գուգարաց թեմի նախաձեռնած «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով 27-րդ բնակարանը նվիրաբերվեց Գուգարաց թեմի բազմազավակ ընտանիքներից մեկին: 
Մխիթարյան Միաբանության հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և հետազոտող Արա Քեթիբյանը վերջին տասը տարիներին ուսումնասիրել են Հայոց ցեղասպանության տարիներին ամերիկյան վեց խոշոր թերթերի հոդվածները և առանձին մատենաշար կազմել, որը լույս է ընծայել Մխիթարյան հրատարակչատունը: 
 
2019-04-12 21:35:00