Եկեղեցական կյանք 19.04.2019

Ավագ հինգշաբթի առավոտյան ի հիշատակ Ս. Հաղորդութան խորհրդի հաստատման, հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ: Երեկոյան ոտնլվայի արարողություն էր. Սուրբ Գայանե վանքում Ամենայն հայոց հայրապետը ծնկի եկավ, լվաց և օծեց խորան բարձրացած 12 անձանց ոտքերը:
Խավարման կարգը վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին՝ Քրիստոսի չարչարանքերին: Կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան, ժամերգությունից հետո, քանի որ եկեղեցական օրացույցով ժամը 17:00-ից օրը փոխվում է: 
Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Եկեղեցական արարողությունները սկսվում են առավոտյան, կատարվում է խաչելության կարգ: Ավագ ուրբաթ օրը երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Տիրոջ թաղման կարգի հիշատակումը: Սուրբ Գայանե վանքում Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ հոգևոր միաբանությունը խնկարկեց Քրիստոսի չարչարանքների, մահվան և հուղարկավորման հիշատակը: 
Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ սոցիալական օգնություն տրամադրվեց վերջերս դժբախտ պատահարից մահացած 12-ամյա Նորա Մեժլումյանի ընտանիքին:  
 
 
 
2019-04-19T21:35:00+04:00
Telecast type: Հաղորդաշար