Մշակութային ազդագիր 22.04.2019

Ժամանակակից գեղանկարիչ Տիգրան Բարխանաջյանի «Խորհրդավոր ընթրիք» կտավը կախված է Հին վեհարանի շենքում:
Երևանում երկօրյա միջոցառումներ անցկացվեցին` նվիրված կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստին ու գործունեությանը:
«Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում բացվել է «Որդեգրված գորգեր»  խորագիրը կրող ցուցահանդեսը: 
Հյուրախաղերով Երևանում էր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը:
Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը:
«Ցեղասպանությունը հաշմանդամություն ունեցող անձանց աչքերով»  խորագրով ցուցահանդես բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների նախասրահում: