Հունիսի 10-ից սկսվել է Եղիական շաբաթապահքը

Հունիսի 10-ից սկսվել է Եղիական պահքը: Հայ եկեղեցու շաբաթապահքերից չորսը եղանակի պահքեր են: Եղիականը ամառնամուտի շաբաթապահքն է։ Այս պահքը եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ, Եղիական է կոչվում այն պատճառով, որ նախորդում է Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը:
 
2019-06-12
Telecast type: Լուր Ռեպորտաժ