Սփյուռքահայ գործիչները հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց հայկական սփյուռքի անվանի գործիչներից բաղկացած խմբին,  որի կազմում էին ճանաչված երգչուհի Ռոզի Արմենը, պոլսահայ ճարտարապետ Մկրտիչ Սերթշիմշեքը, «Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը, Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը` տիկնոջ հետ, և ուրիշներ: