Մադինա համայնքում օրհնվեցին եկեղեցու հիմնաքարերը

Երկու տարի հետո Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքն իր եկեղեցին կունենա: Շուրջ հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավար Վրեժ Սարգսյանի խոսքով՝ աղոթատուն ունենալու անհրաժեշտությունը վաղուց կար, քանի որ եկեղեցական արարողությունների մասնակցելու համար բնակիչներն ստիպված են հարևան համայնքների եկեղեցիներ հասնել: Եկեղեցու շինարարական աշխատանքների սկիզբը օրհնեց և հիմնաքարերը օծեց Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: