Երեկոն Մայրավանքում

Ամառվա զով երեկոներին առավելապես սիրված ու մարդաշատ է Մայրավանքի հարակից հանգստի գոտին ու Մատենադարանի հարակից տարածքը: Այցելուների համար հասնելի հանգստյան գոտի է նաև Ներսիսյան անտառը, որը նույնպես ընդգրկված է Մայրավանքի տարածքի մեջ և գործում է Մայր Աթոռի հոգածության ներքո: