Ֆրանսիայի ազգային տոնը համերգով նշվեց նաև Հայաստանում

Հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է ազգային տոնը: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության նախաձեռնությամբ տոնական համերգ տեղի ունեցավ նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ելույթ ունեցավ Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի լարային քառյակը: Խմբի հետ հանդես եկավ ֆրանսիական բանակի երգչախմբի մենակատար Ժերեմի Դելվերը: