Մատենադարանի ֆոնդերում պահվող 14-20-րդ դդ. արխիվային փաստաթղթերի ցուցադրություն է բացվել

Մաշտոցի անվան մատենադարանում նոր ժամանակավոր ցուցադրություն է բացվել. արխիվային ֆոնդերում պահվող ավելի քան կես միլիոն փաստաթղթերից առանձնացվել և ցուցադրության են ներկայացվել 14-20-րդ դարերի հոգևոր, մշակութային, սոցիալ-տնտեսական, պատմական և միջազգային հարաբերություններին վերաբերող մագաղթի կամ մոմաթղթի վրա գրված վավերագրեր, կաթողիկոսական կոնդակներ, հրովարտակներ, օրհնության գրեր, լուսանկարներ և այլ  փաստաթղթեր, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու և նրա նվիրապետական աթոռներին առնչվող  կարևոր վավերագրեր: