Խաչվերացի տոնը Մայր Աթոռում

Սեպտեմբերի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: