Եկեղեցական կյանք 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեցին հիշատակի արարողություններ երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի վախճանման 20-րդ տարելիցի առիթով:
Արարատի մարզի Այգեզարդ գյուղը մի քանի տարի անց եկեղեցի կունենա. սեպտեմբերի 22-ին կատարվեց եկեղեցու հիմնարկեքը:
Սեպտեմբերի 15-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Հայաստանում գտնվող Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկն այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր: Սա պարոն Գաուկի առաջին այցն է մեր երկիր: 
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալեց Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի բժշկական համալսարանների շուրջ երկու հարյուր պրոֆեսորների:
2019-09-23 21:35:00