Եկեղեցական կյանք 30.09.2019

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը` տիկնոջ հետ: 
Սեպտեմբերի 28-ին` վերաօծվեց Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին: 
Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրան հայկական գյուղում վերաօծվեց 19-րդ դարի Սրբոց Ղևոնդյանց խոնարհված եկեղեցին: 
Վարագա Սուրբ Խաչի տնն այս տարի նշվեց սեպտեմբերի 29-ին: Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագիչն էր Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը: 
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարանի տարածում տեղի ունեցավ խաչադրման ամենամյա արարողությունը:  Այս տարի 1719-րդ խաչի կնքահայրը գործարար Հրաչյա Պողոսյանն էր:  
Սեպտեմբերի 27-ին սուրբ Գևորգ զորավարի տոնի նախօրեին տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի՝ 2019-2020 ուսումնական տարվա բացման հանդիսությունը: 
Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնում տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին, 10-ին կայանալիք «Եկեղեցի և ընտանիք» համաժողովի կազմկոմիտեի հերթական հանդիպում-քննարկումը՝ դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի նախագահությամբ: Հրազդանի դրամատիկական թատրոնում  տեղի ունեցավ «ԻՄ ԿՈՄԻՏԱՍԸ»  թատերական ներկայացման պրեմիերան: 
 
2019-09-30 21:35:00