Ծաղկազարդի կիրակի. մեկնում է Վարդան աբղ. Նավասարդյանը

Հիսուս Ղազարոսի հարության հրաշքը գործելուց հետո մտնում է Երուսաղեմ՝ ավանակի վրա, խոնարհ, բայց ժողովրդի կողմից փառաբանվելով: Ժողովուրդը նույնիսկ իր զգեստներն էր հանում և փռում Տիրոջ առջև: Ծաղկազարդի երեկոյան եկեղեցում մի հետաքրքիր արարողություն է կատարվում՝ Դռնբացեքը, որ երկխոսություն է վարագույրի երկու կողմերում գտնվող հոգևորականների միջև: Մենք հավատքի խոստովանության կարիք ունենք այս օրը՝ մեկնում է Տ. Վարդան աբեղա Նավասարդյանը:

Comments