Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան

Ավելի քան 13 դար է միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը` Հառիճավանքը դեպի իրեն է ձգում բազմաթիվ հավատացյալների: Հառիճավանքը նաև գիտության ու լուսավորության կենտրոն է եղել: Այստեղ ժամանակին գործել է Հառիճավանքի համանուն դպրոցը: Դարերի ընթացքում, սակայն, պատմական տարբեր իրադարձությունների պատճառով, ուսումնական կյանքն այստեղ մի քանի անգամ ընդհատվել է: Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի նախաձեռնությամբ 2012թ-ի սեպտեմբերից Հառիճավանքի ընծայարանը կրկին բացել է իր դռները, գործում է ավագ դպրոցի կարգավիճակով: Ընծայարանի վերականգնումն իրականացվում է Թրբանճյան ընտանիքի աջակցությամբ: Ի երախտագիտություն`  դպրոցը  բարերարների  անունով կոչվում է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան:    

2014-11-06 11:36:49
Comments