Հաղորդաշարը ներկայացնում է Աստվածային հայտնությամբ մարդկությանը տրված գրքի պատմությունը` Աստվածաշնչի ստեղծման պատմությունը, Սուրբ գրքի կառուցվածքը, հեղինակների կյանքի պատմությունը:
Շաբաթական լրատվական թողարկումը ներկայացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայ Առաքելական եկեղեցու թեմերի հոգեւոր ծառայությունը, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների։
Հոգեւորականներ եւ աշխարհիկ մտավորականների բանավեճի միջոցով փորձ է արվում ճշտել երրորդ հազարամյակի մարդու տեսակետները կրոնի հիմքում դրված հիմնարար հասկացությունների մասին` սեր, հավատ, փորձություն, գայթակղություն, մեղք եւ այլն:
Հայաստանի անվանի մտավորականները հեռուստադիտողի հետ կիսում են Քրիստոնեական հավատքի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի ու նշանակության մասին իրենց խոհերը:
Քահանան հայր է ու հովիվ: Քահանան առաջնորդ է ու խոստովանահայր: Մարդ` ում կենսափորձն ու իմացությունը մեր հոգու խաղաղության ու ներդաշնակության երաշխիքն է:
Ինչպե՞ս է եկեղեցուն հաջողվում միաժամանակ լինել հասարակական ու բարոյական արժեքների ամենապահպանողական պահապանը եւ ամենավստահելի առաջնորդը: Հաղորդաշարում այս հարցերի շուրջ է զրույցը Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի հետ:
Հաղորդաշարի մասնակիցները` հոգեւորականներ եւ տարբեր մասնագիտությունների տեր աշխարհիկ մարդիկ, խորհում են մարդ-եկեղեցի, հասարակություն-եկեղեցի, պետություն-եկեղեցի հարաբերությունների շուրջ:
Հաղորդաշարի հեղինակը` Վարդան Դեւրիկյանը, փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել Նոր կտակարանի խորհուրդները, Տիրոջ կյանքն ու վարդապետությունը մանրանկարչության նմուշների համադրմամբ, մանրամասների համեմատությամբ եւ կրոնական գեղագիտության մեկնությամբ: