ՏԵՍԱՖԻԼՄԵՐ
ԱՊԱՇԽԱՐԱՆՔ
ԱՊԱՇԽԱՐԱՆՔ
Քրիստոնյայի համար ապաշխարանքը ամենակարեւոր խորհուրդներից մեկն է։
[ամբողջը]
Առողջ սկիզբ
Առողջ սկիզբ
“Առողջ սկիզբ” հեռուստատեսային հաղորդաշարը սոցիալական վավերագրական շարք է, որը պատմում է, թե ինչպես են երեք կազմակերպություններ՝ “Առաքելություն Արեւելք” դանիական կազմակերպությունը, “Արաբկիր” բժշկական համալիրը եւ “Հույսի Կամաուրջ” հասարակական կազմակերպությունը, միաձուլելով իրենց ջանքերը, սատարում հաշմանդամ եւ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին` կարեւորելով հաշմանդամության վաղ բացահայտումը եւ կանխարգելումը։
[ամբողջը]
Աստվածաշնչյան բույսեր
Աստվածաշնչյան բույսեր
Աստվածաշունչը մանրակրկիտ հետազոտվել է բոլոր ժամանակներում` մարդկային իմացության բոլոր մակարդակներում, գիտության բոլոր ոլորտների կողմից: Բուսաբաններն ուսումնասիրել ու նկարագրել են այն բոլոր ծառերն ու բույսերը, որոնք հիշատակվում են Աստվածաշնչում: Մարդկության պատմության ընթացքում Աստվածաշնչում հիշատակվող բուսատեսակների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվել: Քրիստոնեության տարածումից հետո հիշատակված շատ ծառեր ու բույսեր դարձել են ազնվական տոհմերի, արհեստավորական տների և անգամ պետությունների ու ժողովուրդների խորհրդանիշեր: Արարչի կողմից մարդու համար բացահայտվող աստվածաշնչյան բույսերի մասին է ՙԱստվածաշնչյան բույսեր՚ հաղորդումը:
[ամբողջը]
ԱՐԱՐՈՒՄ
ԱՐԱՐՈՒՄ
Աշխարհի արարումը դիտարկվում է աստվածաբանության եւ բնագիտության տեսակետերից։
[ամբողջը]
Գավազան
Գավազան
Դարերի ընթացքում ձեւավորված ծիսակարգի համաձայն քրիստոնյա հոգեւորականներին ձեռնադրության ժամանակ գավազան է տրվում: Հնագույն ավանդույթի համաձայն այս ծեսը անցկացվում է հայոց մեծագույն վարդապետի` Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մոտ, Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցում: Մարդկության պատմության ողջ ընթացքում գավազանն ընկալվել է որպես իմաստության, ուժի խորհրդանիշ: Հնագույն ժամանակներից առաջնորդները, արքաները, փարավոնները, քրմերը գավազան էին կրում իբրեւ նշան դիրքի, իշխանության եւ հեղինակության: “Գավազան” տեսաֆիլմը ներկայացնում է Հայ Առաքելական Ս. Եկեղեցում անցյալում եւ ներկիայում ինչ գավազաններ են կիրառվում: Հեղինակ՝ Անահիտ Համբարձումյան, ռեժիսոր՝ Վահե Ղազարյան, օպերատոր՝ Արման Շահինյան
[ամբողջը]
ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Տեսաֆիլմը 1999-ի կաթողիկոսական ընտրության վավերագրությունն է։ Այն ներկայացնում է ամբողջ ընթացքը` ընտրությունից մինչեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծումը։
[ամբողջը]
Եկեղեցի և արվեստ
Եկեղեցի և արվեստ
<<Եկեղեցի և արվեստ>> շարքի նոր հաղորդումը նվիրված է Գլաձորի մանրանկարչական դպրոցի երեք նշանավոր դեմքերից մեկին` Թորոս Տարոնացուն:
[ամբողջը]
ԵՐԵՒԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
ԵՐԵՒԱՆԻ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ
Անցած դարի 60-ականներին կառուցված Նոր Նորք թաղամասում բնականաբար չէր կարող լինել եկեղեցի, քանզի խորհրդային իշխանությունը մերժում էր հասարակության մեջ կրոնի ու եկեղեցու դերը եւ ամեն ինչ անում ժողովրդին հեռու պահելու համար։
[ամբողջը]
ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑՎԵՑ ԵՐԵՒԱՆԸ
ԻՆՉՊԵՍ ԿԱՌՈՒՑՎԵՑ ԵՐԵՒԱՆԸ
Հայտնի է, որ Հայաստանի մայրաքաղաքն ընդամենը ութսուն տարվա պատմություն ունի։ Վերջին տասը տարիներին սկսված շինարարական եւ վերակառուցնման աշխատանքները սպառնում են ամբողջովին փոխել քաղաքի արտաքին տեսքը։
[ամբողջը]
ԿԱՐՈՏԻ ԵՐԿԻՐ
ԿԱՐՈՏԻ ԵՐԿԻՐ
Բացառիկ նկարահանումներ Արեւմտյան Հայաստանում` Անիում, Մուշում, Կարսում, Վանում, Էրզրումում ու Բիթլիսում։
[ամբողջը]
ԿԵՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ
ԿԵՆԱՑ ՃԱՆԱՊԱՐՀ
Տեսաֆիլմը նկարահանվել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան առիթով։
[ամբողջը]
ՀՌՈՄԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՊԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՌՈՄԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՊԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
2001 թվականի Սեպտեմբերի 25-ին Հռոմեական կաթոլիկ եկեղեցու պետ Հովհաննես Պողոս II Պապը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով ժամանեց Հայաստան։
[ամբողջը]
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴՐՈՇՄ
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴՐՈՇՄ
Տեսաֆիլմը պատմում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորհուրդներից առաջինի` մկրտության եւ դրոշմի մասին։
[ամբողջը]
ՄՅՈՒՌՈՆ
ՄՅՈՒՌՈՆ
Տեսաֆիլմը ներկայացնում է Մյուռոն եփելու արարողությունը։
[ամբողջը]
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Տեսաֆիլմը պատմում է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում Մայր Աթոռի գործունեության մասին։ Առանձին ակնարկներով ներկայացվում է հոգեւոր դասի կրթության, եկեղեցաշինության, եկեղեցի-պետություն փոխհարաբերության, թեմերի եւ համայնքների հետ տարվող աշխատանքի, հասարակական ոլորտում իրականացված գործունեության նկարագիրը։
[ամբողջը]
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
Հայ-ռուսական կապերը դարերի պատմություն ունեն։ Հայ վերաբնակների նկատմամբ ռուսական պետության դրական վերաբերմունքն արտահայտվել է թե Պետրոս Մեծի, թե Եկատերինա թագուհու եւ թե մյուս ցարերի կողմից։
[ամբողջը]
ՎԵՐԱԴԱՐՁ
ՎԵՐԱԴԱՐՁ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմը վերջին 10-15 տարիներին մեծ գործունեություն է ծավալել թե հոգեւոր եւ թե հանրային ոլորտներում։
[ամբողջը]
ՓԱՌՔԻ ՀԱՆԳՐՎԱՆ
ՓԱՌՔԻ ՀԱՆԳՐՎԱՆ
Ֆիլմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վաստակաշատ միաբաններից մեկի` Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի կյանքի եւ գործունեության մասին է։
[ամբողջը]
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ամբողջատիրության գաղափարաբանությունն առաջին հերթին պետք է ուղղվեր եւ ուղղվեց հայ եկեղեցու դեմ, քանզի հայտնի էր, որ տեւականորեն պետական կազմակերպվածքից զրկված ժողովրդի միակ իրական հենարանը եկեղեցին էր։
[ամբողջը]
ՔԱՂՔԻ ՄԱՐԴԻԿ
ՔԱՂՔԻ ՄԱՐԴԻԿ
Երկրաշարժից հետո շատ բան է փոխվել, բայց գյումրեցին դժվարությունները հաղթահարելու ուժ գտնում է։ Տեսաֆիլմը ներկայացնում է ավանդապահ քաղաքն ու <<Քաղքի>> մարդկանց։
[ամբողջը]