|
|
Վահան ԱրծրունիԽաղաղությունն ու պատերազմը սկիզբ են առնում տանը: Եթե մենք իսկապես խաղաղություն ենք ցանկանում աշխարհում, ապա պիտի սկսենք սիրել իրար հենց հարազատ ընտանիքում»: Մայր Թերեզայի այս խոսքերը Վահան Արծրունին այսօր էլ արդիական է համարում: Երաժիշտը վստահ է, որ եթե յուրաքանչյուր անհատ իր կյանքն ապրելիս հաշվի առնի այս ճշմարտությունը, փոփոխություններն ու առաջընթացը մեր կյանքում ակնհայտ կլինեն: |
|
|
Տյառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներՀայ առաքելական եկեղեցին նշում է մեր ազգային ու եկեղեցական կարևոր ու սիրված տոները` Տյառնընդառաջն ու Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Հավատացյալները եկեղեցիներ են այցելում, Տյառնընդառաջի խարույկից լույս ու ջերմություն բերում իրենց տուն: Երիտասարդները, նորապսակները շտապում են ստանալ եկեղեցու օրհնությունն ու Սուրբ Սարգսի բարեխոսությունը: Տոների խորհրդի ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել Է Երևանի Նուբարաշեն համայքի հոգևոր հովիվ Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանի հետ:
|
|
|
ՉափավորությունԿյանքի բոլոր բարիքներն էլ Աստված է ստեղծել և թույլատրել մարդուն վայելել դրանք: Ո՞րն է այդ դեպքում ժուժկալության ու չափավորության իմաստը քրիստոնյայի կյանքում, ի՞նչ են պատգամում Աստվածաշունչն ու սուրբ հայրերը: Մեկնաբանում են Վարդան վարդապետ Նավասարդյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Եփրեմ քահանա Զարգարյանը:
|
|
|
Ծիսական պարագաներ. մաս 2-րդԽաչը, բուրվառն ու տապանակը, քշոցն ու խաչվառը Ս. Պատարագի արարողության կարևոր պարագաներ են: Ծիսական պարագաների խորհրդաբանությունն ու գործածության իմաստը մեկնում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: |
|
|
Ծիսական պարագաներ. մաս 1-ինՍ. Պատարագի արարողության ընթացքում գործածվում են ծիսական մի շարք պարագաներ: Սկիհը, մաղզման, ծածկոցը, մարմնակալը և նույնիսկ ամենասովորական թվացող մոմակալը առանձնահատուկ նշանակություն և խորհրդաբանություն ունեն:
|
|
|
Հայոց լեզուն թվային աշխարհում, հյուրը՝ Վաչագան ՍարգսյանԱկնկալվում էր, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը, համացանցում հայկական բովանդակության աճը կնպաստեն հայոց լեզվի տարածմանն ու կենսունակության պահպանությանը, կընդլայնեն լեզվի կիրառության սահմաններն ու ծավալները: Սակայն մասնագետները և մտահոգ մարդիկ բարձրաձայնում են համացանցային հայերենի աղետալի վիճակի, լեզվի նկատմամբ կատարվող ոտնձգությունների մասին: Ինչո՞ւ և ի՞նչ խնդիրների առջև է հայոց լեզուն այսօր համացանցում ու թվային աշխարհում: Այս մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, հրապարակախոս Վաչագան Սարգսյանի հետ: |
|
|
Գուրգեն ԳադաչիկՕպերատոր, ռեժիսոր Գուրգեն Գադաչիկի արխիվը բացառիկ է: Թեև հեղինակը Հայաստանում չի բնակվում, սակայն նրա արխիվում կարելի է գտնել հայաստանյան դեպքերի ու մարդկանց մասին պատմող ամենատարբեր վավերագրումներ: Ինչպես է օպերատորը որսացել հրատապ թեմաները, ինչ ապրումներ է ունեցել իրադարձությունները վավերագրելիս, ինչպես է աշխատել հայտնի մարդկանց հետ՝ պատմում է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում: Ռեժիսորն անդրադառնում է նաև իր մանրաքանդակներին, դրանցում արծարծված գաղափարներին: |
|
|
Բագրատ ԱսատրյանՏնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ եթե արտագաղթն այս չափերով շարունակվի, կարճ ժամանակ անց երկիրը կկանգնի լուրջ սպառնալիքի առջև: Արտագաղթի հետևանքներից մեկն, օրինակ, գյուղերի անկեսունակությունն է. 2012թ.-ի տվյալների համաձայն` գյուղերում ծնելիության մակարդակն ավելի ցածր է եղել, քան մայրաքաղաքում: Բնական վերատադրության տեսանկյունից ամենավտանգավոր գոտում Սյունիքի մարզն է, ապա` Տավուշի ու Վայոց ձորի:
|
|
|
Նոր «Համլետն» ու թարգմանական քաղաքականությունըՇեքսպիրի ամենածավալուն պիեսը, աշխարհի թերևս ամենահայտնի դրամատիկական ստեղծագործությունը, որքան հայտնի, նույնքան էլ խորհրդավոր, առեղծվածներով լի:
|
|
|
Դավիթ ՋամալյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
|
|
|
Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան, հյուրը՝ Լևոն ԱբրահամյանՌեժիսոր, սցենարիստ, նկարիչ: Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ: Արվեստագետ արվեստում ու կյանքում: Որքան հանրահայտ, նույնքան էլ չհասկացված: Իսկ բոլոր ավանդական ու հնչեղ կոչումներից ու բնութագրումներից զատ իր ֆիլմերի պես վառ ու հակասական մարդ, ով այս տարի կնշեր ծննդյան 90-ամյակը: Սերգեյ Փարաջանովի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Լևոն Աբրահամյանի հետ: |
|
|
Մանանեխի հատիկի և թթխմորի առակներըՄանանեխի հատիկի և թթխմորի մասին առակներում Քրիստոս երկնքի արքայությունը նմանեցնում է մանանեխի հատիկի կամ թթխմորի: Մանանեխի հատիկը, որ պտուղներից ամենափոքրն էր, մեծ չափերի հասավ և թթխմորը, որ խմորի շատ փոքրիկ զանգված էր, կարողացավ ամբողջ ալյուրը խմորել: Ի՞նչ է Տերը սովորեցնում մեզ այս առակներով: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |