|
|
Սերմնացանի առակըՍերմնացանի առակը շատերն են համարում Ավետարանի լավագույն առակներից մեկը: Սա առաջին առակն է, որ Քրիստոս պատմում է ու նաև՝ մեկնում: Ի՞նչ է Տերն այս առակով սովորեցնում Աստծո խոսքի և մարդկանց սրտերի մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
|
Որոմների առակըՈրոմը ցորենի նմանությամբ, սակայն վնասակար բույս է: Ցորենի ու որոմի արմատները, որոշ ժամանակ իրար հետ աճելով, միախառնվում են և եթե որևէ մեկը հասունացած ցորենի կողքին աճող որոմն արմատախիլ անի, կվնասի նաև ցորենը: Ոորոմների մասին Ավետարանական առակում Աստված թույլ է տալիս, որ դրանք միասին աճեն: Առակի հիմնական հարցը այսօր էլ հնչում է՝ ինչու՞ է Տերը երկրում հանդուրժում չարն ու վնասակարը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
|
Սարգիս ՀացպանյանՀունվարի 19-ը Ակոս» թերթի խմբագիր, պոլսահայ հայտնի մտավորական Հրանտ Դինքի սպանության օրն է: Ո՞վ էր Հրանտ Դինքը, կենսական ի՞նչ կարևորություն ունի հայոց ցեղասպանության ճանաչման ու հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը: Այսօր Հայաստանում մեծ թափ ստացած արտագաղթը, խորացող աղքատությունն ու հուսալքությունը արդյո՞ք կապ ունեն հայ-թուրքական հարաբերությունների հետ:
|
|
|
Նոր Տարի և Սուրբ ԾնունդԻնչպիսի՞ն էր անցնող եկեղեցական տարին: Ի՞նչ կարևոր իրադարձություններ եղան: Ի՞նչ սպասելիքներ կան նոր` 2014 թվականից: Այս հարցերի, ինչպես նաև եկեղեցական տոների անցկացման կերպի, առանձնահատկությունների, խորհրդի ու նշանակության մասին այս տարվա առաջին Թեմայի» շրջանակում Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի հետ: |
|
|
Տ. Կյուրեղ քահանա ՏալյանԻնչպե՞ս է ընկալում Ս. Ծննդյան խորհուրդը 21-րդ դարի մարդը, պատրա՞ստ է ընդունել մանուկ Քրիստոսին, ճանաչել Նրան, փայփայել, խնամել, մեծացնել և ապրել Նրանով: Ս. Ծննդյան տոնի առթիվ զրուցում են Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանն ու Տ. Կյուրեղ քահանա Տալյանը: |
|
|
Մշակութային 2013-ը, հյուրը՝ Հասմիկ ՊողոսյանՀոբելյաններ, երաժշտական, թատերական, կինո և գրական փառատոններ, վիճահարույց հարցեր, մշակութային բազմաբնույթ նախագծեր, նաև մտահոգություններ ու կորուստներ: 2013 թվականի մշակութային անցուդարձին Թեմա» հաղորդաշարը անդրադարձել է ողջ տարվա ընթացքում: Իսկ նոր տարվան ընդառաջ մշակութային 2013-ի նվաճումների, բացթողումների և նոր տարվա ակնկալիքների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: |
|
|
Հրանտ ԹոխատյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը դերասան Հրանտ Թոխատյան է: Զրույցը հանրային կյանքում արվեստագետի այսօրվա առաքելության մասին է: Ո՞վ է արվեստագետն ու որքանո՞վ է իրավասու համախմբել և ուղղորդել: Այսօրվա թատրոնը սնվու՞մ է Սուրբ գրքից և որևէ կերպ փոխանցու՞մ է այն հանդիսատեսին: Ո՞րն է արդի թատրոնի լեզուն: |
|
|
Ռուբեն ԱլթունյանԿոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը Մատյան ողբերգության» բալետ օրատորիան իր կեսդարյա կոմպոզիտորական գործունեության արդյունքն է համարում: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցի ընթացքում կոմպոզիտորը ներկայացնում է Նարեկացու ընկալման իր բանալին: |
|
|
Բանաստեղծը` մարգարե, քաղաքացի, որսորդՈ՞րն է բանաստեղծության նշանակությունը, ինչպե՞ս է փոխվել բանաստեղծի առաքելության ընկալումը մեր ժամանակներում: Ի՞նչ լեզվով են գրում մեր բանաստեղծները և ո՞ր ընթերցողի համար: Ի՞նչ արտաքին և ներքին վտանգներ են սպառնում հայոց լեզվին: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսի հետ:
|
|
|
Հղիության արհեստական ընդհատումԻնչով է վտանգավոր հղիության արհեստական ընդհատումը: |
|
|
Եղբայրսիրություն, ինչպե՞ս ներելՆերելու դատը Աստծունն է: |
|
|
Ինչո՞ւ ենք գնում եկեղեցիՀավատացյալը եկեղեցի գնում է Աստծուն երախտագիտություն հայտնելու: |