|
|
Այլասերության դեմՄիասեռականության քարոզչությունն այլասերության օրինակ է: |
|
|
Ճգնողական կյանքՔրիստոնյայի կյանքն ամբողջությամբ ճիգ է: |
|
|
Ընտանեկան հարկԸնտանեկան հարկը սիրո և հավասարության մթնոլորտ է: |
|
|
ԷԿԼՕՖ. ԱռաքելությունՖիլմը պատմում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գործող ԷԿԼՕՖ» հիմնադրամի գործունեության մասին: ECLOF International Global family-ի անդամ հանդիսացող հիմնադրամի տրամադրած փոխառությունների ու վարկերի շնորհիվ շատ համայնքներում լուծվել է աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Կազմակերպությունը օգնում է սոցիալապես խոցելի և մեկուսացած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ֆիլմի գլխավոր հերոսը արտագաղթի ճամփան բռնած մի ընտանիք է, որն ԷԿԼՕՖ» հիմնադրամի շնորհիվ ստեղծել է իր բիզնեսը և այժմ համարվում է Հայաստանում ամենահաջողակներից ու կայացածներից մեկը: |
|
|
Ղազար ՄիրզոյանԱրվեստի յուրաքանաչյուր գործ դատապարտված է, եթե արվեստագետը սիրո, հավատի ու կրթության պակաս ունի»,-վստահ է գեղանկարիչ Ղազար Միրզոյանը: Նա Օր 6-րդի» տաղավարում Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է: |
|
|
Օպերան ռաբիս միջավայրում, հյուրը՝ Բարսեղ ԹումանյանԿարո՞ղ են արդյոք օպերան և արվեստի դասական դրսևորումները գոյատևել ռաբիսի և գավառամտության պայմաններում: Ի՞նչ դեր, առաքելություն և գործառույթներ ունի դասական արվեստն այսօր: Արվեստագետը ցանկանո՞ւմ է, պե՞տք է պայքարի իր դավանած արժեքների կենսունակության համար, թե՞ պետք է սպասի իր ստեղծագործությունների ընկալման ավելի բարենպաստ ժամանակների: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ: |
|
|
Զավեն ԽաչիկյանԶավեն Խաչիկյանը լուսանկարիչ, վավերագրող է: Նրա հայացքի կենտրոնում մարդն է`իր ապրումներով, հոգսերով ու խնդիրներով: Լուսանկարիչը կարծում է, որ ստեղծագործական աշխատանքի միջոցով կարելի է պայքարել անգամ կոռուպցիայի և գործազրկության դեմ, ինչը մեզանում գրեթե չի արվում: Որպես օրինակ՝ լուսանկարիչը ներկայացնում է վերջերս հրատարակված իր գիրքը: |
|
|
Արթուր ՇահնազարյանԿոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը վստահ է` երաժշտությունը լեզու է. որքան այն մաքուր ու գեղեցիկ լինի, այնքան կիրթ ու խելացի սերունդ կունենանք:
|
|
|
Վարդան ԽաչատրյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը աստվածաբան Վարդան Խաչատրյանն է: Զրույցի հիմնական նյութը ազգային անվտնագության հայեցակարգում հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հիմնախնդիրն է, ընտանիքի ու պետության ամրության փոխադարձ կապը, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների թյուրըմբռնման հետևանքները: |
|
|
Սուրբ Գրքի ճանապարհը1710թ.-ին Պոլսում տպագրված Ավետարանը ժողովուրդն ավանդաբար անվանել է Պապեյ Նարեկ»: Հաճախ այն շփոթել են Նարեկացու Մատյանի» հետ: Շատերը զարմանքով են բացահայտել, որ գիրքն Ավետարան է: Հրաշագործ գիրքը երկար ու հետաքրքիր ճանապարհ է անցել, մինչև վերջնական վայրում հանգրվանելը: Հաղորդման մասնակիցները պատմում են Պոլսի Ավետարանի անցած ճանապարհի ու հրաշագործությունների մասին: Ներկայացված են նաև այն բնակավայրերն ու ընտանիքները, որտեղ եղել է Ավետարանը:
|
|
|
Արտակ ԶեյնալյանԻրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարևորում է դատական համակարգի անկախությունն ու պետության կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը՝ օրենքի իրականացման երաշխիք համարելով նաև հասարակության իրավագիտակցության մակարդակը: Զրույցը վարող Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը չի հապաղում ճշտել նաև իրավունքի և հավատքի փոխադարձ կապը: |
|
|
Խաչիկ ՄանուկյանԲանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրքի հանդեպ հետաքրքրության նվազումը կապում է հոգևոր արժեքների համատարծ անկման հետ: Բանաստեղծը հիշում է, որ Խորհրդային Միության տարիներին մարդիկ ծածուկ հոգևոր գրականություն էին ձեռքից ձեռք փոխանցում: Այսօր` թվացյալ լիության և ազատության պայմաններում, հոգևորը չի դառնում առօրյայի մաս: Բանաստեղծի կարծիքով չափից դուրս նյութականացված են անգամ գրողները, ինչը վատ օրինակ է հատկապես երիտասարդների համար: |