|
|
Արտակ ՂուլյանՃարտարապետ Արտակ Ղուլյանը եկեղեցաշինության մեջ, բացի ճարտարապետական հմտություններից, կարևորում է նաև քրիստոնեական հավատքի, հոգևոր-պաշտամունքային հիմնադրույթների ճշգրիտ արտացոլումը: Ինչպե՞ս է ազդում շինարարական նոր տարրերի մուտքը ավանդական եկեղեցաշինության ընկալումների վրա: |
|
Նարեկ ԴուրյանԴերասան Նարեկ Դուրյանի կարծիքով տգիտությունն ու անհանդուրժողականութունը մեզ հեռացնում են մշակույթից ու հոգևոր արժեքներից: Դերասանն այդ ամենի դեմ պայքարում է յուրովի` կատակերգական ներկայացումներով, որոնք հիմանակնում առօրյա կյանքից են և արդիական խնդիրներ են շոշափում: |
|
ԱգարակԱգարակի մասին Պետերբուրգում այնքան շատ են խոսում, կարծես մայրաքաղաք լինի»,-ասում են Սանկտ Պետերբուրգի հայերը: Ագարակի կյանքում ամեն ինչ փոխվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումից հետո: Բարերարը ծնունդով Ագարակցի Հրաչյա Պողոսյանն է, գործարար է Սանկտ-Պետերբուրգում, պահեստի մայոր:
|
|
|
Հավերժի ճամփորդը. մաս 2-րդՀաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը: |
|
|
Հավերժի ճամփորդը. մաս 1-ինՀաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը: |
|
|
Տ. Խաժակ արք. ՊարսամյանՄայր Աթոռ Սուրբ էջմիածնում վեցդարյա ընդմիջումից հետո գումարվեց եպիսկոպոսաց ժողով: Ինչպե՞ս համախմբվեցին Հայ առաքելական եկեղեցու բոլոր աթոռները, ինչու՞ է այս ժողովը համարվում պատմական, ի՞նչ հարցեր կային օրակարգում: Այս մասին է ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ: |
|
|
Արաքսի ՍարյանՏ.Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Արաքսի Սարյանն է: Նա պատմում է Սարյանների ընտանիքում իր անցկացրած օրերի մասին, հիշում մտավորականներին ու մշակույթի գործիչներին, որոնց հետ առիթ է ունեցել հանդիպել այդ տանը: Զրույցն անդրադարռնում է նաև ստեղծագործող մարդու առաքելությանը, հոգևոր գիտելիքներին ու պատրաստվածությանը: |
|
|
Աշոտ ԲլեյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Անկախությունը կերտվում է մարդ անհատի ստեղծագործ աշխատանքի միջոցով միայն, իսկ մեր երկրի 20-ամյա անկախության ընթացքը, Աշոտ Բլեյանի կարծիքով, ծուլության ու թերացումների ընթացք է: |
|
|
Պատուհան դեպի երկինքՀաղորդումը Հայ եկեղեցու միանձնուհիներից մեկի դիմանկարն է: Նելլի Հարությունյանն ապրում է Հառիճավանքում: Իր ապրումների ու կենսակերպի մասին Նելլին մեզ պատմում է՝ շարունակելով իր սիրելի զբաղմունքը՝ սրբանկարչությունը: |
|
|
Կանաչ հյուրընկալությունԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը` Կրոնների և բնապահպանության դաշինք» (The Alliance of Religions and Conservation (ARC)) կազմակերպության գործակցությամբ Էջմիածին քաղաքում իրականացնում է Կանաչ ուխտագնացություն» համալիր ծրագիրը: Ծրագրի շրջանակում ներառված է նաև Կանաչ հյուրընկալություն» նախագիծը, որով Էջմիածին քաղաքում ստեղծվել է ուխտավորներին և զբոսաշրջիկներին առողջ, ավանդական ու մատչելի սնունդ մատուցող հյուրընկալության կենտրոն: |
|
|
Տ. Մեսրոպ քահանա ԱրամյանԱյբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանը ցավով է նշում, որ գոյություն ունեցող շուրջ 1500 դպրոցները չեն կարողանում կատարել այն առաքելությունը, ինչ ժամանակին իրականացնում էր ընդամենը մեկ ուսումնական հաստատություն` Գևորգյան հոգևոր ճեմարանը: Տեր հայրը կրթության նկատմամբ անտարբերությունը պայմանավորում է ուսուցչի նկատմամբ պատկառանքի, ինչպես նաև ընտանիք-դպրոց համագործակցության բացակայությամբ: |
|
Տեղերի Սուրբ Աստվածածին վանքՏեղերի վանքի մասին բազում հրաշքներ են պատմվում: Շատ են հատկապես այստեղ ուխտի եկող անզավակ զույգերը: 12-րդ դարում կառուցված եկեղեցական համալիրը խոնարհված էր և մինչև վերջերս չէր գործում: Այսօր Սուրբ Աստվածածնի դուռը նվիրատուների շնորհիվ դարձյալ բաց է: Պատմում են բարերարներ Միքայել Միքայելյանը, Լյովա Խաչատրյանը, Սամվել Խաչատրյանը, Միքայել Ղազարյանը, Խաչիկ Հովհաննիսյանը, Արմեն Մաղաքյանն ու վանքի վարչական պատասխանատու Արման սարկավագ Ահարոնյանը: |


