|
|
«Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի» ծրագրերըՀիմնադրման 85-ամյակը նշող Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը հայաստանյան ու Սփյուռքի մշակութային կյանքի ակտիվ մասնակիցն է: Գիտաժողովներ, կրթական ծրագրեր, հրատարակվող գրքեր. սրանք Համազգայինի» գործունեության տեսանելի արդյունքն են: Հիմնադրամի իրականացրած ծրագրերի, սպասվող նախաձեռնությունների, ինչպես նաև մեր մշակութային իրականության հրատապ խնդիրների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի հետ: |
|
|
Նարեկ ՀարությունյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանն է: Միության հիմնական առաքելությունը արվեստագետների համար հարթակ ստեղծելն է, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործող հնարավորություն ունի բարձրաձայնել իրեն հուզող խնդիրները: Հասարակական հարաբերությունները մեծապես ազդում են ստեղծագործող անհատների գործունեության վրա: Նարեկ Հարությունյանը հիշատակում է քաղաքացիական հասարակության ձևավորման հաջողված օրինակներ: |
|
|
Հայ գրողն ու միջազգային գրական անցուդարձըԳրական դաշտի որոշակի աշխուժացումը, գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության աճը, նաև միջազգային մշակութային կապերի զարգացումը հնարավորություն են տալիս հայ գրողներին թարգմանել իրենց գրքերը, ներկայացնել արտերկրում, մասնակցել փառատոնների և այլն: Որքանո՞վ են հայ ժամանակակից հեղինակները օգտվում այդ հնարավորություններից, ի՞նչ է տալիս միջազգային գրական փառատոններին մասնակցությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ, բան. գիտ.թեկնածու Վահե Արսենի հետ: |
|
|
Հայկական թեմաներով ֆիլմերը Սփյուռքում, հյուրը` Հայկ ՀամբարձումԻրողություն է, որ սփյուռքահայ նոր սերունդը բազմաթիվ պատճառներով հեռանում է ազգային արմատներից: Մյուս կողմից, սփյուռքաայ երիտասարդ ստեղծագործողները շարունակում են արվեստում արծարծել հայկական թեմաներ: Արդյո՞ք պատմական հայրենիքի հետ շփումներն օգնում են նրանց ստեղծագործական ունակությունների իրացմանը, ի՞նչ է տալիս սփյուռքահայ նոր սերնդին հայ մշակույթի հետ հաղորդակցվելը: Այս թեմայի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցում է ամերիկահայ ռեժիսոր Հայկ Համբարձումի հետ: |
|
|
Պիետրո ՄարչելլոԻտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոն հիացած է Արտավազդ Փելեշյանի կինոարվեստով: Մարչելլոյի` Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմն այս տարի ցուցադրվեց Ոսկե ծիրան» փառատոնում: Պիետրո Մարչելլոն առաջին անգամ էր Հայաստանում, Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանին նա պատմում է իր տպավորությունները Ոսկե ծիրանից» ու Երևանից, զրուցում հայ ու համաշխարհային կինոարտադրության առանձնահառկությունների մասին: |
|
|
«Ոսկե ծիրան-10»Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը, չնայած ներկայացված ֆիլմերի ու մասնակից երկրների բազմազանությանը, այս տարի կարծես ֆրանսիական կամ ֆրանս-հայկական երանգ ունի. փառատոնը բացվեց Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմով` Շառլ Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ և կփակվի Փարաջանով» ֆիլմով` Սերժ Ավետիքյանի գլխավոր դերակատարությամբ ու ռեժիսորությամբ: Հոբելյանական ծիրանի երանգների, Սերգեյ Փարաջանովի կերպարի մարմնավորման առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ: |
|
|
Գրիգոր ՄուրադյանՍահմանադրությունը ժողովրդավարական պետության զարգացման հիմնական ուղենիշն է: Ի՞նչ դեր ու համարում ունի այն շարքային քաղաքացու, որքանո՞վ ենք մենք գիտակցում սահմանադրության կարևորությունը մեր անհատական կյանքում, ճանաչու՞մ ենք արդյոք մեր սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները: Այս հարցերի շուրջ է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը զրուցում ՀՀ արդարադատության նախարարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հետ: |
|
ԽաղաղասիրությունԻնչո՞ւ են մարդիկ, հանրույթներն ու պետությունները անհամերաշխ, ո՞րն է մարդկային ընդհարումների, անհանդուրժողականության ու պատերազմիների իրական, խորքային պատճառը, ի՞նչ է պետք մեզ` բախումների չգնալու, ներքին խաղաղության հասնելու համար: Այս և խաղաղասիրությանը վերաբերող այլ հարցերի շուրջ իրենց մտորումներն են կիսում արձակագիր Հովհաննես Երանյանը, տեր Շնորհք աբեղա Սարգսյանը և լրագրող Արա Գալոյանը: |
|
Դավիթ Մուրադյան, մաս 2-րդԴավիթ Մուրադյանը կրոնի ու մշակույթի նպատակը նույնն է համարում. երկուսն էլ մարդու կատարելագործմանն են միտված: Զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ արվեստ- մշակույթ փոխհարաբերությունների և մշակույթի պահպանման մեխանիզմների մասին է: |
|
|
ՀավատարմությունՈ՞րն է հավատարմությունը գաղափարներին, երկրին, աշխատանքին, մարդուն ու եկեղեցուն: Ինչու՞ է հավատարմությունն առաքինություն համարվում, ինչու՞ է մարդը սովորում ապրել հավատարմորեն: Հավատարմության թեմայով մտորումներեն են կիսում Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, նախկին դատավոր Պարգև Օհանյանը, արվեստաբան Արա Խզմալյանը: |
|
Դավիթ ՄուրադյանԼեզուն հիշողություն է, ազգային ամբողջություն, լեզուն անկախության ու ինքնության ձևավորման կարևոր միջոց է: Լեզվի նվիրական ու կիրառական նշանակության մասին է Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի զրույցը կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանի հետ: Ցանկացած մշակույթի հիմքը կինոգետը լեզուն է համարում, սակայն ցավով է նշում, որ այօր չենք սնվում բարոյական, իմացական, հոգևոր այն ահռելի պաշարներից, որ ունի հայերենը: |
|
Տ. Շահե վարդապետ ԱնանյանՍուրբ թարգմանիչներին նվիրված տոներով մեր եկեղեցին մեծապես կարևորվում է թարգմանչաց շարժման դերն ու նշանակությունը: Մշակութային աննախադեպ վերելք, որը սկսվում է Աստվածաշնչի բացառիկ թարգմանությամբ:
|



