Տաճարի խորհրդաբանությունը. մաս 1-ին


Ինչու՞ է Քրիստոնեական եկեղեցու կարևորագույն ծեսը` Ս. պատարագը, մատուցվում տաճարում, ինչպե՞ս պետք է հավատացյալը պատրաստվի Պատարագին: Եկեղեցական շինությունների կառուցման պատմությունը, աղոթավայրի խորհրդաբանությունն ու նշանակությունն է մեկնում Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Alt

Վլադիմիր Հարությունյան


Վլադիմիր Հարությունյանը մոսկվաբնակ բիզնեսմեն է: Կառավարման ծրագրեր է մշակում նավթի ու գազի արդյունահանմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների համար: Սև ոսկու շուկան միշտ է հետաքրքրել մեր պատմության հերոսին: Անգամ գիրք է գրել այդ մասին: Խորհրդային տարիներին Սոյուզ Նավթ էքսպորտի» նախագահն է եղել: Մեծ ընտանիք ունի` 4 զավակ, 13 թոռ: Բարերարը կրկին հայրենիքում էր, այցելել էր Կեչառիսի վանական համալիր, որի վերականգնման բարերարն է:

Alt

Կարո Դերձակյան


Ամերիկահայ բժիշկ, բարերար Կարո Դերձակյանը ծնվել է Լիբանանում: Նախնական կրթություն է ստացել Նշան Փալանջյան վարժարանում, ապա Բեյրութի Ամերիկյան համալսարանում բժշկություն է ուսումնասիրել: Այստեղ էլ ծանոթացել է կնոջ` Սիլվիի հետ, ով Երուսաղեմից էր եկել: Ամուսնությունից հետո կնոջ հետ տեղափոխվել են ԱՄՆ: Այժմ ապրում են Կալիֆորնիայի Օրենճ Քաունթի-Սանտա Աննա բնակավայրում: Սիլվի և Կարո Դերձակյանները երջանիկ են Թալին և Արամ զավակներով:
1987-ը առանցքային տարի էր Կարո Դերձակյանի համար: Հայաստան գալու հրավեր ստացավ: 1987-ից ի վեր ամեն տարի գալիս է: Բժշկական նորագույն տեխնիկայով ու մասնագիտական կարողություններով օգտակար է եղել տարբեր հիվանդանոցների: Վերջին տարիներին գործակցում է Ս. Էջմիածնի Սուրբ Ներսես մեծ բժշկական կենտրոնի հետ: Արժանացել է Վեհափառ Հայրապետի օրհնության գրին, Մխիթար Հերացիե շքանշանի, պարգևների:

Alt

Հարություն Խաչատրյան


Շուտով կմեկնարկի հոբելյանական 10-րդ Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Կինոռեժիսոր, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը վստահ է, որ Ոսկե Ծիրանի» միջոցով հերթական անգամ հնարավորություն կունենանք պատմելու մեր մասին, հրավիրելու տարբեր մարդկանց և ներկայանալու աշխարհին: Փառատոնը հրաշալի առիթ է նաև ծանոթանալու համաշխարհային կինոյին: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում կինոռեժիսորն անդրադարձավ նաև Հայաստանում կինոարտադրության զարգացման հեռանկարներին, մեր մշակութային սահմանները պահապնելու հարցում կինոյի ունեցած դերին:

Alt

Հենրիկ Էդոյան, մաս 2-րդ՝ Շարժում դեպի հավասարակշռություն


20-րդ դարի մշակույթը բնորոշվում է որպես ճգնաժամային: Մշակույթ, որ կորցրել էր իր հոգևոր առանցքը, սպառվել իմաստային առումով: Ըստ մշակութաբանների, արդի մշակույթը փոխարինվել է հակամշակույթով, մեքենայական մտածողությամբ: Արվեստի ապամարդկայնացման, հոգևոր արվեստի ստեղծման ու աղճատման պատմական ընթացքի ու հավասարակշռության վերականգնման հնարավորությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ:

Alt

Արտակ Ղուլյան


Եկեղեցաշինության արդի խնդիրները, հայկական ճարտարապետական կոթողների պատմությունն ու տեսությունը` Արտակ Ղուլյանի դիտանկյունից: Ֆիլմում ներկայացված են ճարտարապետի նախագծած եկեղեցիներն ու կառույցները Հայաստանում ու տարբեր երկրներում:
Պատմաճարտարապետական կոթողը մեր հարստությունն է ու մեր այցեքարտը: Ինչի՞ն ենք մե´նք ձգտում երբ աշխարհում այսօր կան անգամ աբստարկտ լուծումներով եկեղեցիներ, իսկ Ռուսաստանը կողմնակից է բացառապես ավանդականին:
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը լուրջ ու ծանրակշիռ հայկական ներկայություն է: Ուր կան մեծ ու փոքր եկեղեցիներ, Ռուսաստանի հայոց թեմի Առաջնորդարանը, մշակութային, կրթական հաստատություններ, ու նաև հյուրատուն: Ազգային ճարտարապետական կանոններին հավատարիմ այդ կառույցը Ճարտարապետ Արտակ Ղուլյանի գործերից մեկն է:

Alt

Պարգև Օհանյան


Եթե մարդն արդարամիտ չէ, դատապարտված է: Իրավագիտության թեկնածու, նախկին դատավոր Պարգև Օհանյանն այս կարծքին բոլորովին վերջերս է հանգել: Կարծում է` նախևռաջ դատավորը պիտի առքինի լինի: Դրա շնորհիվ միայն կվերականգնվի հասարակության վստահությունն ու սերը դատաիրավական համակարգի նկատմամբ, կկանխվեն ցավալի միջադեպերը, որոնց թիվը գնալով մեծանում է: Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ նրանք անդրադարձան նաև ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկների առաքելությանը, հատկապես դատապարտյալին վերափոխելու և օգնելու` մեզանում քիչ քննարկվող խնդրին:

Alt

Համլետ Մարտիրոսյան


Սասնա ծռեր» էպոսից հետո նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների համաշխարհային ցանկում ընդգրկել նաև 15-20 հազար տարվա պատմություն ունեցող հայկական ժայռապատկերները: Մեր ժայռապատկերների ուսումնասիրությամբ երկար ժամանակ զբաղվում է Համլետ Մարտիրոսյանը: Ըստ հետազոտողի, հայկական ժայռապատկերները յուրօրինակ գրային համակարգ են և առնչություն ունեն այլ հնագույն գրային համակարգերի` Եգիպտական ու Շումերական գրերի հետ: Այս և հարակից այլ հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ուսումնասիրող Համլետ Մարտիրոսյանի հետ:

Alt

Գագիկ Գինոսյան


Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար, մշակութաբան Գագիկ Գինոսյանը վստահ է, որ ինքնաճանաչողության դեպքում է միայն հնարավոր դիմագրավել արդի մարտահրավերները, դա է օգնում ճիշտ կողմոնրոշվել ու զարգանալ: Ինքնաճանաչողության բացակայությունն է, որ հաճախ խթանում է արտագաղթը: Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ զրույցում մշակութաբանն անդրադարձավ նաև ազգային հերոսների օրինակով դաստիարակության կարևորությանը, ազգային պարարվեստի կիրառությանն ու տարածմանը:

Ուշիի Ս. Սարգիս վանքը


Սբ. Սարգսի մասունքների վրա հիմնված առաջին եկեղեցին Հայաստանում 5-րդ դ. վանական համալիրն է: Այն Արագածոտնի թեմի Ուշի գյուղում է: Վանքը հայտանբերվել է պեղումների արդյունքում՝ հողի 5 մետրանոց շերտի տակից: Ավելի քան 10 տարի է, ոչ միայն հայ ուխտավորները, այլև օտար զբոսաշրջիկներն են այցելում համալիր, սակայն վանքը տեսնել հնարավոր է միայն ամռանը, այն էլ ոչ անձրևոտ օրերին: Մնացած դեպքում ճանապարհն անանցանելի է:  Սուրբ Սարգիսը խոնարհված է և վերականգնելու փորձերն առայժմ ապարդյուն են: Ի՞նչ են առաջարկում հնագետներն ու պատմաբանները…
Մասնակցում են՝ 
Աշոտ Փիլիպոսյան. հնագետ,
Մարգար Շարապխանյան. բարերար,
Ֆրինա Բաբայան. հնագետ,
Արծրունի Սահակյան. պատմաբան,
Տ. Եփրեմ քահանա Զարգարյան. Ուշիի հոգևոր հովիվ,
Նաիրի Գևորգյան. Ուշիի միջնակարգ դպրոցի ուսմասվար
Alt

Հենրիկ Էդոյան


Գնալով ավելի դժվար է դառնում
պոեզիա գրել
կամ ապրել` հայացքդ աշնան նուրբ շողին
կամ Ավետարանի
բացված էջերին: Գնալով ավելի դժվար է քայլել
փողոցում, ուր չկան ծանոթ բարեկամներ,
և ամեն մի խոսք,
ամեն լռություն
դառնում է չարագուշակ
մոռացության քող..:
Ինչո՞ւ է գնալով դժվարանում ստեղծագործելը, ինչո՞ւ է դժվարանում իսկական պոեզիայի ու արվեստի ընկալումը, ինչո՞ւ է մարդը հեռանում գրականությունից, արվեստից, բարձր արժեքներից: Մարդկայինի ճգնաժամի, պոեզիայի և իրականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցում է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի հետ:

Ծիսական զգեստներ. մաս 2-րդ


Պատարագիչ քահանայի ծիսական զգեստը առօրյա հագուստից տարբերվում է ոչ միայն շքեղությամբ: Ծիսական զգեստը բաղկացած է մեկ տասնյակից ավելի հանդերձից, յուրաքանչյուր մաս առանձին խորհուրդ ունի: Պատարագից առաջ ծիսակատար քահանայի զգեստափոխությունը ավանդատանը կատարվող արարողություն է, որ պատարագչին նախապատրաստում է խորհրդակատարության: Ինչ հանդերձներից է բաղկացած ծիսական զգեստը, ինչ աղոթքներ ու սուրբգրային հատվածներ են ընթերցվում զգեստավորվելիս, ինչպես պիտի հավատացյալները պատրաստվեն Պատարագի մասնակցությանը՝ ներկայացնում է Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: