|
|
Ռուբեն Բաբայան, Գրիգոր ԽաչատրյանԻնչպե՞ս են ընկերություն անում ռեժիսորն ու բժիշկը: Ի՞նչն են գնահատում միմյանց մեջ, ինչպե՞ս են լսում իրար, զրուցում ու բանավիճում միմյանց հետ: Թողարկման հերոսները ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն ու դիմածնոտային վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանն են: |
|
|
ՀեղինենՄի ուխտագնացությունից հետո Հեղինեն որոշեց գնալ Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դասերին, հետո սկսեց մասնակցել պատարագներին, իսկ հետո... |
|
ԱրամըԱմեն ինչ սկսվեց այն պահից, երբ Արամի կնքահայրը նրան նվիրեց «Մանուկների Աստվածաշունչը»: Հիմա նա Սուրբ Երրորդություն եկեղեցում շապիկ է հագնում, բարձրանում է խորան ու մասնակցում պատարագներին: Արամը որոշել է, թե ինչ է դառնալու և հավատում է, որ երազանքը կիրականանա: |
|
Նարեկ Ավետիսյան, Գևորգ ԳևորգյանՆրանց ընկերությունը երկու տասնամյակից ավելի պատմություն ունի: Թե ինչպես ծանոթացան ու ընկերացան նկարիչն ու ազատամարտիկը, պատմում են իրենք՝ Նարեկ Ավետիսյանն ու Գևորգ Գևորգյանը: |
|
|
Լիլիթ Բլեյան, Տիգրան Տեր-Ստեփանյան«Տարբեր քաղաքներում ենք ապրում. զրուցում ենք հեռավորության վրա, ստեղծագործում ենք հեռավորության վրա... Ընկերության առանձնահատկությունը հենց դա է՝ այն որևէ պայմանականություն չի ենթադրում»: |
|
|
Դավիթը«Այնքան անհանգիստ երեխա էր, մտածում էինք՝ կկարողանա՞ երկու ժամ կանգնել, շատ էինք զարմացել, որ ուզում է Խորան բարձրանալ ու այնտեղից մասնակցել պատարագներին: Դիմեցինք տեր Նորայրին...» |
|
|
Գալյա ՆովենցԹե ինչպես նկարահանվեց «Մեր մանկության տանգոն», թե ինչպես Գալյան երբեք չտառապեց դեր ստանալու մոլուցքով, թե որքան լուռ ու համբերատար էր կյանքում՝ ջերմությամբ ու սիրով են հիշում ընկերները՝ Հրաչյա Գասպարյանը, Ալբերտ Մկրտչյանն ու Սերգեյ Առաքելյանը՝ կադրից դուրս: |
|
|
Սեդրակ Երկանյան, Զավեն Սիմոնյան, Գրիգոր ԿուզիկյանՍեդրակ Երկանյանին, Գրիգոր Կուզիկյանին ու Զավեն Սիմոնյանին միավորել է երաժշտությունը՝ նման են եղել հետաքրքրությունները: Հետո դա վերածվել է ընկերության, որովհետև... տարբեր են եղել նրանց բնավորությունները: |
|
|
Զորավոր մանկունքԳրիգոր քահանա Գրիգորյանը համոզված է, որ հոգևոր երգը երեխաներին եկեղեցի բերեց և համախմբեց: «Զորավոր մանկունք» երգչախումբը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ, արդեն հասցրել է հանդես գալ համերգային բեմերում, ինչպես նաև` եկեղեցում: Այս անգամ նրանք կատարում են Սուրբ Ծննդյան տոնի երգեր: |
|
|
Կարեն Աղամյան, Զոհրաբ Միրզոյան«Եթե ասեն՝ գույն ասա, առանց մտածելու կասեմ՝ կարմիր, ասեն միրգ, կասեմ՝ խնձոր, ամենալավ ընկեր՝ Զոզո»,-կատակում է Կարեն Աղամյանը: Նկարիչներ Կարեն Աղամյանի և Զոհրաբ Միրզոյանի ընկերությունը կեսդարյա վաղեմություն ունի: Ընկերներ են եղել դեռ նրանց ծնողները: «Երևանն այն ժամանակ շատ փոքր էր, մարդիկ բոլորն իրար ճանաչում էին...»: |
|
Դավիթ Մինասյան, Աշոտ Հարությունյան«Աշոտն իմ պապենական ընկերն է, ժառանգություն եմ ստացել հորիցս՝ Յուրա Մինասյանից: Նա Աշոտին դասավանդել է Թերլեմեզյանում»: «Երկու ընկեր» հաղորդաշարում նկարիչ Դավիթ Մինասյանն ու քանդակագործ Աշոտ Հարությունյանն են: |
|
|
Հայկը և ՄարիամըԵրբ մայրիկը սկսեց երգել Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում, փոքրիկ Մարիամը չկարողացավ անտարբեր մնալ... |


