Alt

Ժիրայր Ալթունյան, Գագիկ Համբարձումյան


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի և վիրաբույժ Գագիկ Համբարձումյանի ընկերության մեջ մեծ դեր ունի երաժշտության նկատմամբ սերը: Ընկերները վստահ են նաև, որ իրենց հանդիպումը կանխորոշված էր. այդպես էր նախախնամության կամքը...

Զինվորիկը


Երբ խորանի վրա եմ, ինձ Աստծո զինվորիկ եմ զգում», -ասում է 12-ամյա Լևոնը:
Նա Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագի է մասնակցում, իսկ կիրակնօրյա դպրոցում սովորում է ժեստերի լեզուն ընկերների հետ շփվելու համար: Լևոնի ընտանիքը ուրախ է՝ տեսնելով տղայի սերն ու ոգևորությունը:

 

Alt

Արմինե Գրիգորյան, Սեմյոն Բարսեղյան


Դաշնակահար Արմինե Գրիգորյանի և ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանի ընկերությանը նպաստեց երաժշտությունը: Իսկ ամուսնությունը ավելի ամրապնդեց այն և հնարավորություն տվեց ընկերներին ճանաչել միմյանց նոր լույսի տակ...
Պետք չէ վախենալ ստվերից, այն ցույց է տալիս ուժեղ լույսը»,-կարծում է մեր հաղորդման հերոսը:

Արսինե Խանջյան


Կինոյում Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին անջատ անհնար է պատկերացնել: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ստեղծագործելով ուրիշ մշակույթներում՝ արվեստագետը չի կորցնում ազգային դիմագիծը»,-ասում է կինոգետ Գարեգին Զաքոյանը:
Մեր նկարահանող խմբի հետ համաշխարհային կինոյի յուրատիպ դերասանուհի Արսինե Խանջյանը կիսում է մտորումները արվեստի, կինոյի, ստեղծագործական ճանապարհի ու այսօրվա Հայաստանի իրականության մասին:

 

Դավթի սաղմոսը


Երուսաղեմ ուխտագնացությունից հետո փոքրիկ Դավիթը որոշեց շապիկ հագնել ու մասնակցել պատարագներին: Նորագավիթի Սբ. Գևորգ եկեղեցի հաճախելը տղայի բազմազավակ ընտանիքի համար վարակիչ ուրախություն էր: Քահանա դառնալը Դավիթի կարծիքով շատ դժվար է, բայց ինքն անպայման կփորձի...

Alt

Աշխարհից շատ ու անչափ


Լինում ա, որ պատարագի ժամանակ հեռախոսը միացած են թողնում, էդ շատ սխալ ա: էդ պահին կարող ա Աստված քո աղոթքն ա ուշադիր լսում, ու մեկ էլ զանգը մտքիդ թելը կտրում ա...»: 12-ամյա Սարգիսը հաճախում է Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, շապիկ է հագնում և հպարտանում, որ արդեն չորս ամիս է՝ Ս. Խորանի վրա մոմն ինքն է բռնում...

Alt

Լիլիթ Պիպոյան, Անուշ Տեր-Մինասյան


Երաժիշտ, երգահան Լիլիթ Պիպոյանը նաև ճարտարապետության տեսաբան է: Երեք տասնամյակից ավելի է՝ ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանի հետ ընկերներ են: Կյանքն ու ընկերությունն էլ առանց հումորի չեն պատկերացնում…

Արուս Ասրյան


Ժողովրդական արտիստուհի, հայ բեմի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանի մասին սիրով ու ակնածանքով են հիշում Վ. Աճեմյանի աշակերտները՝ այսօր արդեն ավագ սերնդի արվեստագետներ: Տիկին Արուսը, որքան փոթորկալից էր բեմում, նույնքան լուռ ու անխոս կյանքում: Երվանդ Ղազանչյանի խոսքով՝ Արուս Ասրյանի հետ նույն բեմում խաղալը ավելի մեծ դպրոց էր, քան որևէ ԲՈՒՀ-ում սովորելը: Վահրամ Փափազյանը դերասանուհուն բնութագրել է այսպես. Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը և շեշտված դերապատկերների նախասիրությունը. հիանալի սուբրետ է և միևնույն ժամանակ՝ կատակերգու»:
Հաղորդումը նվիրվում է Արուս Ասրյանի ծննդյան 100-ամյակին:

Սարգիս Ալավերդյան, Սարգիս Թովմասյան, Բորիս Քոչարյան


Ամեն ինչ սկսվեց 44 տարի առաջ` ուսանողական հանրակացարանից. ճարտարապետներ Սարգիս Ալավերդյանը, Սարգիս Թովմասյանն ու Բորիս Քոչարյանը մինչ օրս անբաժան ընկերներ են: Կատակում են, որ իրենց հանդիպումը անհրաժեշտ պատահականություն» էր: Ջերմ ու ոգևորիչ պատմությունները վկայում են անցկացրած հրաշալի տարիների մասին: Ճարտարապետ ընկերները միասին են բազմաթիվ կարևոր հարցեր քննարկելիս, բայց ամենալավը ստացվում է միասին երգելը…

Alt

Կանչ


Հովհաննեսը ուզում է հոգևորական դառնալ: Կարծում է, կհասցնի նաև փայտամշակման մեծ արհեստանոց ունենալ: Իսկ մինչ այդ նա ամեն կիրակի շարական ու սաղմոս է երգում…

Վարդանը


Վարդանի` շապիկ հագնելու և պատարագներին մասնակցելու ցանկությունը զարմանք առաջացրեց տանը: Ինչպե՞ս տղան կայացրեց այդ որոշումը, անակնկա՞լ էր դա ծնողների համար, թե տևական դաստիարակության արդյունք` պատմում են Վարդանի ծնողներն ու Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու ավագ քահանա տեր Նորայրը:

Alt

Եվ ամեն կիրակի


Բազմանդամ ընտանիքի համար ամեն կիրակի եկեղեցում լինելը ընտանեկան բարի սովորույթ է: Երեխաները՝ Հովհաննեսը, Գրիգորն ու Մարիամը հայրիկին համարում են իրենց լավագույն ուսուցիչը, տղաները ամեն կիրակի հոր հետ խորան են բարձրանում: Մանուկ դպիրները նաև Կաթողիկե Ս. Ատվածածին եկեղեցու հոգևոր հովվի՝ Տեր Ավետիս քահանայի մեծագույն ուրախությունն են: