Alt

Մարկոսի ավետարան 10.17-27


Նրա առաջ վազելով մի մեծահարուստ ծունկի իջավ և հարցրեց՝ բարի վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»:
Ի՞նչ է պատասխանում Քրիստոս մեծահարուստին: Ի՞նչ է ասում Նա Երկնքի արքայության և հարստության մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 10. 13-16


Հիսուսի մոտ մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դներ նրանց վրա, իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին»:
Ինչպե՞ս սաստեց աշակերտներին Հիսուս և օրհնեց մանուկներին:
Ո՞վ կարող է արժանանալ երկնքի արքայությանը, ինչո՞ւ է կարևոր երեխաներին մկրտել վաղ տարիքում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 10. 1-12


Հիսուս գալով Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի հակառակ կողմը, դարձյալ տեսավ մեծ բազմություն, որ խռնվում էր, և սկսեց ուսուցանել: Փարիսեցիները մոտեցան Քրիստոսին և փորձելու համար հարցրեցին՝ օրինավո՞ր է, որ մարդն արձակի իր կնոջը»:
Ի՞նչ պատասխան տվեց Քրիստոս փարիսեցիներին և ինչպե՞ս մեկնեց ամուսնության խորհուրդը:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 9. 37-49


Վարդապետ, տեսանք մեկին, որ Քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում և արգելեցինք նրան»:
Ինչո՞ւ է Քրիստոս ասում՝ չկա մեկը, որ զորավոր գործեր անի Իր անունով և կարողանա հայհոյել Իրեն: Ի՞նչ է ասվում ավետարանական այս հատվածում գայթակղության մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանան Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 9. 29-36


Հիսուս աշակերտներին սովորեցնում էր ասելով՝ Մարդու որդին մարդկանց ձեռքն է մատնվելու, նրանք պիտի սպանեն Նրան, բայց սպանությունից երեք օր հետո պիտի հարություն առնի: Բայց նրանք չէին հասկանում այդ խոսքն ու վախենում էին Նրան հարցնել»:
Ինչու՞ Քրիստոս դարձյալ անդրադարձավ իր չարչարանքներին: Աշակերտներն ինչպե՞ս հերթական անգամ չհասկացան Քրիստոսին: Ինչո՞ւ էր Քրիստոս ասում, որ եթե մեկն ուզում է առաջինը լինել, բոլորից վերջինն ու բոլորի սպասավորը պիտի լինի:
 Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 9. 13-28


Վարդապետ, իմ որդուն քեզ մոտ բերեցի, որ մի համր, չար ոգուց է բռնված և շատ անգամ գետնին է զարկվում, ատամներն է կրճտացնում և չորացած մնում է: Բերեցի, որ աշակերտները չար ոգուն հանեն նրա միջից, և չկարողացան»:
Ի՞նչ պատասխանեց Քրիստոս այս մարդուն, ինչպե՞ս բուժեց չար ոգուց բռնված մանուկին, ապա՝ ի՞նչ պատգամ տվեց իր աշակերտներին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 9. 1-12


Հիսուս իր հետ վեցնելով Պետրոսին, Հակոբոսին ու Հովհաննեսին` առանձին մի բարձր լեռան վրա բարձրացրեց նրանց և պայծառակերպվեց»:
Ո՞ր լեռան վրա տեղի ունեցավ Քրիստոսի պայծառակերպությունը, ինչո՞ւ այդ պահին Նրա կողքին հայտնվեցին Եղիա ու Մովսես մարգարեները, ինչպե՞ս արձագանքեցին Տիրոջ պայծառակերպությանը աշակերտները: Ինչո՞ւ Քրիստոս իջնելով լեռան վրայից` պատվիրեց առաքյալներին ոչինչ չասել մարդկանց կատարվածի մասին: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Մարկոսի ավետարան 8. 34-39


Եթե մեկը կամենում է գալ իմ ետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչն ու գա իմ ետևից»,-ասում է Հիսուս:
Ի՞նչ է սա նշանակում: Ովքե՞ր են Հովհաննես ծայրագույն վարդապետ Հյուսյանը, Սմբատ եպիսկոպոս  Սահատեթյանն ու 4000-ից ավելի հոգևորականներ, որոնց օրինակը բերում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը` մեկնաբանելով ավետարանական այս դրվագը:

 

Alt

Մարկոսի ավետարան 8. 27-33


Հիսուս աշակերտների հետ գնաց Փիլիպյան Կեսարիայի գյուղերը և ճանապարհին աշակերտներին հարցնում էր՝ մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում՝ ով եմ ես: Եվ աշակերտները պատասխանեցին, թե ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը, ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարեներից մեկը»:
Ի՞նչ նմանություններ ուներ Քրիստոս այս 3 անձանց հետ, ով եմ ես» հարցին ի՞նչ պատասխան տվեց Քրիստոսին Պետրոս առաքյալն ու ինչո՞ւ Տերը նրան սատանա անվանեց: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 8. 22-26


Եկան Բեթսայիդա, Քրիստոսի առջև բերեցին մի կույրի և աղաչում էին, որ դիպչի նրան: Քրիստոս, կույրի ձեռքից բռնելով, դուրս հանեց նրան գյուղից, աչքերը թքով թրջեց, ձեռքը դրեց և հարցրեց՝ բան տեսնու՞մ ես»:
Ո՞վ էր այս կույրը, ինչո՞ւ Քրիստոս նրան առանձնացրեց ամբոխից և ի՞նչ պատվիրեց: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 8. 10-21


Եվ փարիսեցիները, գալով Քրիստոսի մոտ, վիճում էին Նրա հետ և Նրան փորձելով՝ երկնքից նշան էին խնդրում»:
Ի՞նչ նշանի մասին էր խոսքը, ի՞նչ պատասխան տվեց նրանց Քրիստոս, ինչու՞ աշակերտներին ասաց՝ հեռու մնացեք փարիսեցիների և հերովդեսականների թթխմորից: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:  

 

Alt

Մարկոսի ավետարան 8. 1-9


Ժողովուրդը դարձյալ շատ էր ու ոչինչ չուներ ուտելու: Քրիստոս, կանչելով աշակերտներին, ասաց նրանց` սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն 3 օր է ինձ մոտ են, բայց ոչինչ չունեն ուտելու»:
Մարկոսի ավետարանում հացի բազմացման երկու պատմություն կա նկարագրված: Երկրորդ անգամ ու՞մ համար, ինչպե՞ս և որտե՞ղ բազմացրեց հացը Քրիստոս, ի՞նչ տարբերություններ կան հացի բազմացման առաջին և երկրորդ դեպքերի միջև: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: