|
|
Աղվանից կաթողիկոսություն. մաս 2-րդՈ՞րն է Աղվանք վարչատարածքային միավորը, ո՞րն է Աղվանից կաթողիկոսությունը և ի՞նչ կապ ունի Արցախը պատմական այս երկու իրողությունների հետ: Քննարկումը շարունակում ենք Մայր Աթոռի մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանի և պատմաբան Վահե Թորոսյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: Զրույցի առաջին հատվածը կարող եք դիտել այստեղ՝ |
|
|
Աղվանից կաթողիկոսություն. մաս 1-ինՈ՞րն է Աղվանք վարչատարածքային միավորը, ո՞րն է Աղվանից կաթողիկոսությունը և ի՞նչ կապ ունի Արցախը պատմական այս երկու իրողությունների հետ: Զրուցում են Մայր Աթոռի մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և պատմաբան Վահե Թորոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ անխախտ նշաձողՄայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի Ավստրիայի կոմիտեն Վիեննայի պատմական արվեստների թանգարանում նախաձեռնեց «Մշակույթը հակամարտության մեջ․ Հարավային Կովկասն այսօր» խորագրով միջազգային գիտաժողով-քննարկումը: Միջոցառման առանցքում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանության խնդիրներն էին։ Հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Վիեննայից և մեր տաղավարում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանն է և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն, ճարտարագետ Րաֆֆի Քորթոշյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը՝ քաղաքական բարդ իրադրության ֆոնինԿես դարից ավելի է՝ հայ ժողովուրդը պայքարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այսօր այդ պայքարն ընթանում է բարդ ու լարված աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ազգային իրադարձությունների ֆոնին: Ի՞նչ դինամիկա է արձանագրում այս ամենի ընթացքում ցեղասպանագիտությունը: Զրուցում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ժողովրդագրական աղետ. մաս 2-րդՄիգրացիայի և ժողովրդագրական պատկերի մասին շարունակում են զրուցել ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Ժողովրդագրական աղետ. մաս 1-ին«Ուղևորություն դեպի անորոշություն». այսպես կարելի է բնութագրել միգրացիայի պատկերը մեզանում: Միգրացիայի և ժողովրդագրական ընդհանուր պատկերի մասին զրուցում են ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ինչպես չվերածվել ազգային պետությունից այլ պետությունների միջև կապուղի-տարածքիԻնչպե՞ս բնորոշել տարածաշրջանային անկայությունը, որը մեր կյանքում շոշափելի դարձավ 2020թ.-ից: Ինչպե՞ս ձևավորել ազգային դիմադրություն՝ պետությունից կապուղի-տարածք չդառնալու համար: Զրուցում են ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը և քաղաքագետ Սարո Սաորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Իրավիճակը Փառուխ գյուղի շուրջ. տեսակապ Արցախի հետԿապ ենք հաստատել Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Տ. Մեսրոպ քահանա Մկրտչյանի հետ: Զրույցը Քարագլուխ բարձունքում և շրջակա՝ Փառուխ, Խրամորթ, Խնաբադ գյուղերում տիրող իրավիճակի, և առհասարակ, Արցախում առկա տրամադրությունների մասին է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Նոր գերտերությունը՝ Չինաստանը մեր տարածաշրջանումԻնչու՞ Հայաստանը դուրս է մնացած չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական նախաձեռնությունից: Որքանո՞վ է դա ազդում մեր աշխարհաքաղաքական կշռի, անվտանգության և տնտեսության վրա: 2022թ.-ին ապրիլին լրանում է Հայաստան-Չինաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Ի՞նչ ենք մենք հասկանում հայ-չինական հարաբերություններ ասելով՝ բացի պատմական Մետաքսի ճանապարհից, որի մի ճյուղն անցել է միջնադարյան Հայաստանով: Զրուցում ենք «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի ղեկավար Մհեր Սահակյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Հայաստանյան մեդիայի խնդիրները սոցցանցային դարաշրջանում«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Հայաստանյան մեդիան սոցցանցերի դարաշրջանում - 2022» հետազոտությունը, որը կազմվել է 100 մեդիաղեկավարների հարցման արդյունքների հիման վրա: 100 մեդիա Հայաստանում արդեն տպավորիչ թիվ է: Տպավորիչ է նաև, որ գտնվել է մեկ փաստաթուղթ, որը համախմբել է բոլորովին տարբեր նախապատվություններ ունեցող 100 մեդիաղեկավարի: Հարցումների պատասխանները քննարկում ենք «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Արցախի հոգևոր-պատմական հուշարձանների քարտեզըՄայր Աթոռը հրատարակել է Արցախի հոգևոր-պատմական հուշարձանների քարտեզ, որում երեք տարբեր ուրվագծումներով նշված են Արցախի Հանրապետության, ԼՂԻՄ-ի և 2020թ.-ից ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Հստակ տեղորոշմամբ մատնանշված են բոլոր վանքերը, եկեղեցիները, հուշարձանները: «Երրորդ հազարամյակի» տաղավարում այս բացառիկ քարտեզի ստեղծման ու նշանակության մասին զրուցում են Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և քարտեզի հեղինակ Գրիգոր Բեգլարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
ՀՀ-ն արդի միջազգային դատական ատյաններումԻ՞նչ հայցադիմումներ կան այսօր միջազգային դատական ատյաններում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Ինչպե՞ս կարող է կիրառվել արդի միջազգային իրավունքը 2020թ. Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակում։ Մեր տաղավարում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |






