|
|
Մասնագիտական խոսքի սպասումովԱրվեստի քննադատությունը տարբեր ժամանակներում տարբեր գործառույթներ, նպատակներ ու նշանակություն է ունեցել: Տեսական գրականության մեջ քննադատությունը սահմանվում է որպես ստեղծագործական ընթացքի կազմակերպիչ, միջնորդ իրականության ու արվեստագետի, արվեստի ու ընթերցողի, ունկնդրի ու հանդիսատեսի միջև: Ի՞նչ գործառույթներ ու նշանակութուն ունի քննադատական-մասնագիտական խոսքն այսօր, ո՞ւմ պետք է ուղղված լինի այն և կա՞ արդյոք այդ խոսքի իրացման միջավայր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Ազգային թատերական ստեղծագործական միավորման» նախագահ Արա Խզմալյանի հետ: |
|
|
Հայ սոցիալիստներն ու ցեղասպանությունը1915 թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Բեյազիտ հրապարակում մահապատժի ենթարկվեցին սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության 20 ղեկավար անդամներ: Ինչո՞ւ կախաղան բարձրացվեցին հնչակյան գործիչները, որքանո՞վ էին նրանց ծրագրերն իրատեսական և նպաստավո՞ր էր արդյոք սոցիալիստական գաղափարա¬խո¬սությունը հայկական հարցի լուծման համար: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Գեղամ Հովհաննիսյանի հետ: |
|
|
Աղետի պատկերըԱրևմտահայության կոտորածները, ապա՝ Մեծ Եղեռնը խոր ու աջնջելի հետք են թողել մեր ժողովրդի հոգեբանության ու աշխարհայացքի վրա, արտացոլվել գրականության մեջ և արվեստում: Տարբեր սերունդների, գեղարվեստական տարբեր սկզբունքներ դավանող բազում հայ նկարիչներ՝ սկսած Հովհ. Այվազովսկուց մինչ մեր ժամանակակիցներ, անդրադարձել են այդ թեմաներին:
|
|
|
Ժամանակակից կերպարվեստ. ինչո՞ւ և ինչպե՞սԵրիտասարդ արվեստագետների կայացման, ստեղծագործական կարողությունների իրացման համար ի թիվս այլ պայմանների, մեծ կարևորություն ունեն միջազգային համագործակցությունը, փոխանակման տարբեր ծրագրերն ու համատեղ աշխատանքը: Ի՞նչ կարող է տալ հայ նկարչին միջավայրի փոփոխությունը, աշխատանքն ու ցուցահանդեսներն արտասահմանում, ինչո՞ւ և ինչպե՞ս է այսօր ստեղծագործում երիտասարդ հայ նկարիչը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է նկարիչ Տիգրան Կիրակոսյանի հետ: |
|
|
Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը2015 թվականին` երկար տասնամյակներ անհայտության մեջ մնալուց հետո, հրատարակվեց Պարույր Սևակի Ամանեջ» վեպը: Սա անսպասելի հայտնության էր Սևակի ստեղծագործության երկրպագուների համար: Վեպի, ինպես նաև Պ. Սևակի ստեղծագործության արդիականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Սևակ Ղազարյանի հետ: |
|
|
Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ու կոմիտասագիտությունըԻնչո՞ւ Երևանում Կոմիտասին նվիված առանձին թանգարան բացվեց, ինչպե՞ս են համատեղվում թանգարանն ու գիտական ինստիտուտը, ի՞նչ կարող է տալ կոմիտասագիտությանը նման կենտրոնը և որո՞նք են կոմիտասագիտության առաջնահերթությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է երաժշտագետ Մհեր Նավոյանի հետ: |
|
|
Սարգիս Մուրադյանի արվեստըՍարգիս Մուրադյանի գեղանկարչությունն ուրույն տեղ ունի խորհրդահայ կերպարարվեստի պատմության մեջ: 2014 թվականին Երևանում բացվեց նկարչի անունը կրող պատկերասրահ: Թանգարանի գործունեության, նկարչի արվեստի առանձնահատկությունների մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր Զարուհի Մուրադյանի հետ: |
|
|
Վանի ինքնապաշտպանության 100-ամյակը100 տարի առաջ այս օրերին հաղթանակով ավարտվեց Վանի հերոսական ինքնապաշտպանությունը: Վանի հերոսամարտը 150000-ից ավելի հայերի հնարավորություն տվեց փրկվել անխուսափելի եղեռնից և ապացուցեց, որ խիզախությամբ, ազգային համախմբումով ու զենքին ապավինելով հնարավոր էր կանգնեցնել թշնամուն: Սակայն, 100 տարի առաջ տեղի ունեցածի մասին խոսելիս մենք առաջին հերթին հիշում ենք Ցեղասպանությունը, այլ ոչ թե տեղային, հերոսական հաղթանակները: Ինչպե՞ս հնարավոր դարձավ Վանի ինքնապաշտ¬պանությունը, ի՞նչ արդյունք ունեցավ: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Սուրեն Սարգսյանի հետ:
|
|
|
Եղեռնազոհ գրողներԼույս է տեսել Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիան, որտեղ ընդգրկված են Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայտնի ու անհայտ հայ գրողների ստեղծագործությունները, նրանց երկերի մատենագիտությունն ու կենսագրական տվյալները: Ինչպիսի՞ն էր արևմտահայ գրական-մշակութային իրականությունը մինչ աղետը, ինչո՞ւ նահատակված գրողներից շատ քչերին գիտենք այսօր, ինչպե՞ս զարգացավ արևմտահայ գրական կյանքը Հայոց ցեղասպանությունից հետո: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ: |
|
|
Սրբադասում2015թ. ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Շուրջ 400 տարի անց Հայ առաքելական եկեղեցին կատարեց սրբադասման կարգ: Ինչո՞ւ և ի՞նչ սկզբունքներով սրբադասվեցին Հայոց մեծ եղեռնի զոհերը, ինչու՞ մինչև Հայոց ցեղասպանության 100-ամյակը հնարավոր չեղավ սրբադասումը, ո՞րն է սրբադասման խորհուրդը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մայր Աթոռի հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: |
|
|
Ցեղասպանության հիշողությունն ու ցեղասպանագիտությունըՑեղասպանության հիշողությունը ներկայացնող բազմաթիվ նյութերը՝ հուշեր, վկայություններ, երգեր, զրույցներ, կարևոր պատմական փաստեր են, որ կարող է և պետք է դառնան ոչ միայն հայ, այլև միջազգային ցեղասպանագիտության ուսումնասիրության առարկա: Այդ արժեքավոր տեքստերի թարգմանության, ուսումնասի¬րության և գիտական շրջանառության խնդիրների մասին Հակ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի հետ: |
|
|
Վերապրված ցեղասպանությունՀայոց Մեծ Եղեռնը փաստող նյութերի մեջ առանձնահատուկ տեղ ունեն ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր մարդկանց հուշերը, վկայությունները, երգերի ու զրույցների միջոցով ավանդված տեքստերը: Վերապրված ցեղասպանությունը ներկայացնող այս արժեքավոր նյութերի գրառման, հրատարակության ու ուսումնասիրության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի հետ: |